Ձեռքի գործիքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մեքենաների և մեխանիկական սարքերի համար դանակների և դանակային սայրերի արտադրություն
- ձեռքի գործիքների` տափաշուրթերի, պտուտակահանների և այլն արտադրություն
- գյուղատնտեսական, առանց էլեկտրաշարժաբերի ձեռքի գործիքների արտադրություն
- սղոցների և սղոցների շեղբերի, այդ թվում` սկավառակային և շղթայական սղոցների շեղբերի արտադրություն
- էլեկտրաշարժաբերով կամ առանց էլեկտրաշարժաբերի ձեռքի գործիքների կամ հաստոցների համար համափոխարինելի գլխադիրների` շաղափների, ծակիչների, կետանշիչների, ֆրեզների արտադրություն
- մամլման գործիքակազմի արտադրություն
- հնոցների, զնդանների և դարբնոցային այլ գործիքների արտադրություն
- ձուլածո առանցքալատուփերի և մամլակաղապարների (բացի ձուլակտորներով ձուլվածքից) արտադրություն
- մամլակների, սեղմիչների արտադրություն:
Բացառվում է`
- էլեկտրաշարժաբերով ձեռքի գործիքների արտադրությունը, տես 28.24
- ձուլակտորներով ձուլվածքի արտադրությունը, տես 28.91