Գտնված: 2

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
26.51.0
Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է որոնման, հայտնաբերման, նավագնացական, կառավարման, ծովագնացական և օդանավագնացական համակարգերի և գործիքների, ջեռուցման, օդի լավորակման, հովացման` ավտոմատ վերահսկման կամ կարգավորման համար սարքերի, ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, վակուումի, այրման, հոսքի, մակարդակի, մածուցիկության, խտության, թթվայնության, թանձրության, պտույտի անկյան կարգավորման, անընդհատ ավտոմատ չափիչ, գրանցիչ, ցուցիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի և գործիքների, ծախսաչափերի և հաշվիչների, հոսանքի և էլեկտրական ազդանշանների բնութագրիչների ստուգման և չափման գործիքների, պինդ մարմինների, հեղուկների, գազակերպ և այլ բաղադրանյութերի քիմիական կամ ֆիզիկական բաղադրության, խտության լաբորատորական վերլուծության համար գործիքների և սարքերի, այլ չափումների և փորձարկումների համար գործիքների և դրանց մասերի արտադրությունը: Այս ենթադասը ներառում է նաև չափիչ, ստուգիչ, փորձարկային ոչ էլեկտրական սարքավորանքի (բացի պարզ մեխանիկական գործիքներից) արտադրությունը: Այս ենթադասը ներառում է` - օդագնացական շարժիչների համար չափիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի արտադրություն - ավտոմեքենաների բանած գազերի բաղադրության ստուգման համար սարքավորանքի արտադրություն - օդերևութաբանական սարքերի արտադրություն - ֆիզիկական վերլուծության անցկացման համար սարքավորանքի արտադրություն - բազմագրանցիչ սարքերի արտադրություն - ռադիոճառագայթման հայտնաբերման և ստուգիչ սարքերի արտադրություն - գեոդեզիական գործիքների արտադրություն - հեղուկային ապակե և երկմետաղ ջերմաչափերի (բացի բժշկական ջերմաչափերից) արտադրություն - խոնավակայունարարների արտադրություն - ջրի սահմանաքանակի ստուգիչ սարքերի արտադրություն - հրածորանների բոցի կարգավորիչների արտադրություն - սպեկտրաչափերի արտադրություն - օդաճնշական չափիչ սարքերի արտադրություն - հաշվիչների (ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ) արտադրություն - հեղուկների և գազերի ծախսաչափերի, մակարդակաչափերի և այլ փոփոխական պարամետրերի չափիչ և ստուգիչ սարքերի արտադրություն - պտուտաչափերի արտադրություն - ականափնտրիչների, իմպուլսային գեներատորների, մագնիսական դետեկտորների արտադրություն - որոնման, հայտնաբերման, նավագնացական, ծովագնացական և օդագնացական սարքավորանքի արտադրություն, ներառյալ ռադիոհիդրոձայնային ազդալողանները, արտադրություն - ռադարային սարքավորանքի արտադրություն - տեղադիրքի որոշման և կառավարման համընդհանուր համակարգերի (GPS) արտա­դրու-թյուն - բնապահպանական և ավտոմատ կարգավորման համար ստուգիչ սարքերի արտադրություն - չափիչ և գրանցիչ սարքավորանքի (օրինակ` սև արկղերի) արտադրություն - քայլաչափերի արտադրություն - ռադարների արտադրություն - լաբորատոր վերլուծական սարքերի (օրինակ` արյան վերլուծության համար) արտադրություն - լաբորատոր չափացույցերի, խտաչափերի, ճնշաչափերի, հաշվեկշռաչափերի և այլ լաբորատոր չափիչ, ստուգիչ, փորձարկային գործիքների, սարքերի կամ մեքենաների արտադրություն: Բացառվում է` - հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0 - ճառագայթահարող սարքավորանքի արտադրությունը, տես 26.70.0 - խոսաձայնագրիչ սարքավորանքի արտադրությունը, տես 28.23.0 - ընդհանուր նշանակության չափիչ սարքվածքների (ոչ լաբորատոր տեսակները), ճնշաչափերի և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 28.29.0 - բժշկական ջերմաչափերի արտադրությունը, տես 32.50.0 - արտադրական գործընթացների կառավարման համար արդյունաբերական սարքավորանքի տեղադրումը, տես 33.20.0 - մեխանիկական պարզ չափիչ գործիքների (չափիչ ժապավենների, չափակարկինների և այլ) արտադրությունը, տես համապատասխան գործիքների արտադրության դասերում
26.52.0
Ժամացույցների և ժամանակի գրանցման այլ սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է ձեռքի ժամացույցների, բոլոր այլ տեսակի ժամացույցների, ժամանակի գրանցման տարբեր սարքերի արտադրությունը՝ - ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների, ներառյալ սարքավորանքների վահանակների վրա տեղադրվող, արտադրություն - ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների մարմինների, ներառյալ թանկարժեք մետաղներից մարմինները, արտադրություն - ժամանակի ցուցանշման համար սարքերի, ժամացույցի մեխանիզմով կամ համաժամիչով ժամանակի միջակայքերի գրանցման, հաշվարկման կամ այլ տեսքով ներկայացման սարքերի` մեքենաների կայանման ժամանակի հաշվիչների, ժամակարգավորիչների (թայմերների), ժամ/օրացույց ցուցանշող ժամացույցների, տարբեր գործընթացների ժամակարգավորիչների արտադրություն - ժամացույցի մեխանիզմով կամ համաժամիչով անջատիչների կամ այլ անջատիչ սարքվածքների (օրինակ` փականքների) արտադրություն - ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների մասերի` շարժամասերի, զսպանակների, քարերի, թվացույցերի, սլաքների և կամրջակների և այլ մանրակների արտադրություն - տարբեր նյութերից ժամացույցի մարմինների և պատյանների արտադրություն: Բացառվում է` - ձեռքի ժամացույցների համար ոչ մետաղական փոկերի (գործվածքից, կաշվից, պլաստմասսայից) արտադրությունը, տես 15.12 - ձեռքի ժամացույցների համար թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.12 - ձեռքի ժամացույցների համար ոչ թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.13

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.