Ադամանդների մշակում
Այս ենթադասը ներառում է`
- ադամանդների արտադրություն
Այլ թանկարժեք քարերի (բացի ադամանդներից) և կիսաթանկարժեք քարերի մշակում
Այս ենթադասը ներառում է`
- մարգարիտների մշակում
- թանկարժեք և կիսաթանկարժեք մշակված քարերի արտադրություն, ներառյալ արդյունաբերական նշանակության, ինչպես նաև արհեստական ու վերականգնված թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերի մշակումը
Ոսկերչական զարդերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից ոսկերչական զարդերի արտադրություն
- թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից և թանկարժեք մետաղներից ոսկերչական զարդերի արտադրություն
- թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից և այլ նյութերի հետ համակցված թանկարժեք մետաղներից ոսկերչական զարդերի արտադրություն:
Բացառվում է`
- ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների արտադրությունը, թանկարժեք մետաղների գալվանական պատվածքով, տես հատված 25
- ժամացույցների հիմնաիրանների արտադրությունը, տես 26.52
- ժամացույցների մետաղե (ոչ թանկարժեք) փոկերի արտադրությունը, տես 32.13
- ոսկերչական արտադրատեսակներին նմանակող զարդերի արտադրությունը, տես 32.13
- զարդերի նորոգումը, տես 95.25
Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում` անհատական պատվերներով
Այլ ոսկերչական արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից ճաշի սպասքի, տափակ և խոր ամանների, զուգարանի պարագաների, գրասենյակային, կրոնական և այլ օգտագործման ոսկերչական արտադրատեսակների արտադրություն
- թանկարժեք մետաղներից տեխնիկական կամ լաբորատորական արտադրանքի (բացի գործիքներից և դրանց մասերից)` հալքանոթների, փոքր թիակների, գալվանապատվածքով անոդների և այլնի արտադրություն
- թանկարժեք մետաղներից ժամացույցերի փոկերի, ապարանջանների, ժամացույցի ճարմանդների և ծխախոտատուփերի արտադրություն:
Բացառվում է`
- ժամացույցների ոչ մետաղական (կտորից, կաշվից, պլաստմասսայից և այլ) փոկերի արտադրությունը, տես 15.12
- ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների արտադրությունը, թանկարժեք մետաղների գալվանական պատվածքով, տես հատված 25
- ժամացույցների հիմնաիրանների արտադրությունը, տես 26.52
- ժամացույցների մետաղե (ոչ թանկարժեք) փոկերի արտադրությունը, տես 32.13