Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- հանքանյութի կամ թաղանթանյութի հիմքով շփական նյութերի և չտեղակայված արտադրատեսակների արտադրություն
- մեկուսիչ հանքանյութերի` խարամաբամբակի, հանքային սիլիկատային բամբակի և համանման հանքաբամբակի, շերտատած վերմիկուլիտի, փքեցրած կավերի և համանման ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ ու ձայնակլանիչ նյութերի արտադրություն
- տարբեր հանքանյութերից արտադրատեսակների` մշակած փայլարի, փայլարից, տորֆից, գրաքարից արտադրատեսակների (բացի էլեկտրական ապրանքներից) արտադրություն
- ասֆալտից և համանման նյութերից (ասֆալտի հիմքով սոսնձանյութերից, քարածխի կուպրից և այլ) արտադրատեսակների արտադրություն
- ածխածնային նյութերից կամ գրաքարից թելքի և արտադրատեսակների (բացի ածխային էլեկտրոդներից և էլեկտրատեխնիկական համանման արտադրատեսակներից) արտադրություն
- արհեստական կորունդի արտադրություն
- ապարների, հանքանյութերի մանրացում, տեսակավորում, մաքրում և այլ մշակում, որը չի զուգորդվում հանքագործական կամ արդյունահանման գործունեության հետ:
Բացառվում է`
- ապակեբամբակի և ապակեբամբակից արտադրատեսակների արտադրությունը, տես 23.14
- ածխային էլեկտրոդների արտադրությունը, տես 27.90
- ածխածնային նյութերից կամ գրաքարից խցուկների արտադրությունը, տես 28.29