Գրքերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է տպագիր գրքերի, էլեկտրոնային հրատարակությունների (էլեկտրոնային ձևով գրանցված խտասկավառակների վրա, ինտերնետում տեղադրված և այլ) հրատարակումը՝
- գրքերի, բրոշյուրների, գովազդային թերթիկների և համանման հրատարակությունների, ներառյալ բառարանները, հանրագիտարանները, հրատարակություն
- ատլասների, քարտեզների, գծագրերի հրատարակություն
- «ձայնային» (ձայնագրված) գրքերի հրատարակություն
- խտասկավառակների վրա հանրագիտարանների և այլնի հրատարակություն:
Բացառվում է`
- գլոբուսների արտադրությունը, տես 32.99
- գովազդային նյութերի հրատարակությունը, տես 58.19.0
- ձայնագրությունների և երաժշտական ստեղծագործությունների հրատարակությունը, տես 59.20.0
- անկախ հեղինակների գործունեությունը, տես 90.03.0
Տեղեկագրքերի և հասցեագրքերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է անվանացանկերի, տեղեկատու տվյալների (տվյալների հիմնապահեստների) հրատարակությունը, որի դեպքում տեղեկատվությունը պաշտպանված է ըստ ձևի, բայց ոչ ըստ բովանդակության`
- հասցեացուցակների հրատարակում
- հեռախոսագրքերի հրատարակում
- այլ տեղեկագրքերի և հավաքածուների, օրինակ` իրավական նախադեպերի կամ դեղերի տեղեկատուների, հրատարակություն
Թերթերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է շաբաթական չորս անգամից ոչ պակաս թողարկվող թերթերի, այդ թվում` գովազդային թերթերը, հրատարակությունը:
Հրատարակումները կարող են լինել տպագիր, էլեկտրոնային ձևով, ներառյալ ինտերնետը:
Բացառվում է`
- մամուլի գործակալությունների գործունեությունը, տես 63.91
Ամսագրերի և պարբերականների հրատարակություն
Այս ենթադասը ներառում է շաբաթական չորս անգամից պակաս թողարկվող պարբերական հրատարակությունների և ամսագրերի հրատարակությունը:
Հրատարակումները կարող է լինել տպագիր, էլեկտրոնային ձևով, ներառյալ ինտերնետը:
Այստեղ ներառվում է նաև ռադիոհեռուստատեսային ծրագրերի հրատարակությունը:
Հրատարակչական այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- կատալոգների, լուսանկարների, փորագրանկարների, բացիկների, այցեքարտերի, օրացույցների, բլանկների, պլակատների, գեղարվեստական վերարտադրանկարների, գովազդային և այլ տպագիր նյութերի հրատարակումը
- օպերատիվ ռեժիմում վիճակագրական տվյալների և համանման տեղեկատվության հրատարակում:
Բացառվում է`
- գովազդային թերթերի հրատարակումը, տես 58.13
- օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները (կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում), տես 63.11
Համակարգչային խաղերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է`
- համակարգչային խաղերի հրատարակություն
Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է`
- պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման` օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակություն, ներառյալ ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը առանձնահատուկ շուկայի համար, սեփական միջոցներով:
Բացառվում է`
- ծրագրային ապահովման բազմացումը, տես 18.20
- չհարմարեցված ծրագրային ապահովման մանրածախ առևտուրը, տես 47.41
- չհարմարեցված պատրաստի ծրագրային ապահովման արտադրություն, հրատարակման ոչ ենթակա, ներառյալ առանձնահատուկ շուկայի համար ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 62.01
- օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները (կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում), տես 63.11
Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային տարբեր ծրագրերի (հեռուստատեսային սերիալների, փաստագրական ֆիլմերի և այլ) կամ գովազդային հոլովակների արտադրություն:
Բացառվում է`
- տեսաժապավենների, խտասկավառակների, ԴՎԴ-ների (DVD) բազմացումը կինո- և տեսաֆիլմերի բնօրինակից (բացառությամբ կինոթատրոններում ցուցադրելու համար կրկնօրինակների պատրաստման), տես 18.20
- գրառված տեսաժապավենների, խտասկավառակների, ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.43
- չգրառված տեսաժապավենների, խտասկավառակների, ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.52
- տեսաժապավենների, խտասկավառակների, ԴՎԴ-ների (DVD) մանրածախ առևտուրը, տես 47.63
- կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի ստեղծման հետարտադրական ծառայությունները, տես 59.12
- ձայնագրությունների հրատարակությունը, տես 59.20
- հեռուստահեռարձակումը, տես 60.2
- հեռուստաալիքի ամբողջական հեռուստածրագրի ստեղծումը, տես 60.2
- լուսանկարչական գործունեությունը, տես 74.20
- թատերական կամ դերասանական գործակալների կամ գործակալությունների գործունեությունը, տես 74.90
- տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը` հանդիսատեսներին ցուցադրման նպատակով, տես 77.22
- կենդանի եթերով հեռուստատեսային ներկայացումների, հանդիպումների, գիտաժողովների կադրերի միջև ծածկագրված մակագրերի ներանցումը (իրական ժամանակի ռեժիմում), տես 82.99
- ինքնուրույն գործող դերասանների, մուլտիպլիկատորների, ռեժիսորների, բեմանկարիչների, տեխնիկական մասնագետների գործունեությունը, տես 90.0
Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեություն
Այս ենթադասը ներառում է կինո- և տեսաֆիլմերի, հեռուստածրագրերի հետարտադրական գործունեությունը` խմբագրումը, կինո- և տեսաժապավենների մոնտաժումը, կրկնօրինակումը (թարգմանությունը), մակագրերի, կինոկադրերի ենթագիրների ստեղծումը, կադրերի միջև ծածկագրված մակագրերի ներանցումը, համակարգչային գրաֆիկա, մուլտիպլիկացիայի և հատուկ էֆեկտների ստեղծումը, կինո- և տեսաժապավենների մշակումը, կինոլաբորատորիաների և կինոֆիլմերի վերականգնման հատուկ լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև ֆիլմերի, նկարահանված նյութերի արխիվների գործունեությունը:
Բացառվում է`
- կինո- և տեսաժապավենների, տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) բազմացումը, բացառությամբ կինոթատրոններում ցուցադրման համար տեսաժապավենների կրկնօրինակումը (պատճենահանումը), տես 18.20
- գրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.43
- չգրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.52
- տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մանրածախ առևտուրը, տես 47.63
- կինոժապավենների մշակումը (բացի կինեմատոգրաֆիական կինոժապավենների մշակման), տես 74.20
- հանդիսատեսներին ցուցադրելու համար տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) վարձույթը, 77.22
- ինքնուրույն գործող դերասանների, մուլտիպլիկատորների, ռեժիսորների, բեմանկարիչների, տեխնիկական մասնագետների գործունեությունը, տես 90.0
Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածում
Այս ենթադասը ներառում է`
- կինո- և տեսաժապավենների, ԴՎԴ-ների (DVD) և համանման արտադրանքի տարածում և բաշխում կինոթատրոնների, հեռուստակայանների, ցուցադրող այլ կազմակերպությունների միջև
- կինո- և տեսաֆիլմերի տարածման իրավունքի վաճառք և ձեռքբերում:
Բացառվում է`
- կինո- և տեսաժապավենների, տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) բազմացումը, տես 18.20
- գրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.43
- տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մանրածախ առևտուրը, տես 47.63
Կինոֆիլմերի ցուցադրում
Այս ենթադասը ներառում է`
- կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինո- և տեսաֆիլմերի ցուցադրում
- կինոակումբների գործունեություն
Ձայնագրությունների հրատարակություն
Այս ենթադասը ներառում է ձայներիզների, խտասկավառակների և համանման կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունները, ձայնագրությունների հրատարակությունը, տարածումը և բաշխումը մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող առևտրականների կամ անմիջական սպառողների միջև:
Այդ ծառայությունները կարող են մատուցվել երաժշտության ու ձայնային տեղեկատվության սեփականատեր հանդիսացող նույն միավորի կամ բնօրինակի վերարտադրման և տարածման իրավունքը ձեռք բերած այլ միավորների կողմից:
Այս ենթադասը ներառում է նաև ձայնագրման ստուդիաների, տաղավարների գործունեությունը, այդ թվում` ժապավենների վրա ռադիոծրագրերի (ոչ կենդանի եթեր) ձայնագրման ծառայությունները, ինչպես նաև երաժշտական հրատարակչական գործունեությունը` երաժշտական խմբերի համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը և գրանցումը, այդ խմբերի հեռուստա-, ռադիոձայնագրությունների, կինոնկարահանումների, կենդանի կատարումների կազմակերպումը, ձայնագրումը, տարածումը:
Երաժշտական հրատարակչական գործունեությունը կարող է իրականացվել հեղինակային իրավունք ունեցող միավորի կամ հեղինակային իրավունքով միավորի անունից վարչարարություն իրականացնող միավորների կողմից:
Այստեղ է ներառվում նաև երաժշտական ստեղծագործությունների տպագիր հրատարակությունը:
Ռադիոծրագրերի կազմում և հեռարձակում
Այս ենթադասը ներառում է`
- ռադիոհեռարձակման ստուդիաների և ռադիոձայնային այլ կայանքների միջոցով ձայնային ազդանշանների տարածման հետ կապված գործունեություն` ռադիոծրագրերի հեռարձակում լայն լսարանի համար, որոշակի ալիքներով կամ բաժանորդների համար
- ռադիոցանցերի շահագործում` ծրագրերի նախապատրաստում և հեռարձակում ռադիոալիքների, արբանյակային կապի, մալուխային ցանցի միջոցով
- ռադիոհեռարձակում ինտերնետի (ինտերնետային ռադիոկայաններ) միջոցով
- ռադիոհեռարձակման համակարգում տվյալների փոխանցում:
Բացառվում է`
- ժապավենների վրա ռադիոծրագրերի ձայնագրման գործունեությունը, տես 59.20
Հեռուստածրագրերի կազմում և հեռարձակում
Այս ենթադասը ներառում է հեռուստաալիքների ամբողջական հեռուստածրագրերի կազմումը, գնված (կինոնկարների, փաստավավերագրական ֆիլմերի և այլ) կամ տնտեսական միավորի կողմից ստեղծված ծրագրերի (տեղական նորություններ, լրահաղորդումներ և այլ) հատվածների համակցումը:
Ավարտուն հեռուստածրագրերը կարող են հեռարձակվել կամ դրանք կազմող տնտեսավարող միավորի կողմից, կամ փոխանցվել երրորդ կողմին, մալուխային կամ արբանյակային ցանցերով տարածման համար:
Հեռուստածրագրերը լինում են ընդհանուր կամ մասնագիտացված բնույթի` նորություններ, ժամանցային, կրթական, երիտասարդական ծրագրեր:
Այստեղ ներառվում է ինչպես լայն լսարանի համար նախատեսված, այնպես և միայն բաժանորդային կարգով տարածվող ծրագրերի կազմումը, ինչպես նաև տվյալների փոխանցումը, եթե այն համակցվում է հեռուստահեռարձակման հետ:
Բաժանորդների պատվերով առաքվող տեսագրությունների և հեռուստածրագրերի կազմումը նույնպես դասակարգվում է այս դասում:
Բացառվում է`
- հեռուստատեսային առանձին ծրագրերի (հեռուստատեսային, փաստագրական ֆիլմեր, բանավեճեր, հանդիպումներ և այլ) արտադրությունը, որը չի առնչվում հեռարձակմանը, տես 59.11
Հեռախոսային ցանցի ծառայություններ
Հեռագրական կապի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- հեռագրական և այլ ոչ ձայնային կապի հաստատման համար սարքավորանքի (օրինակ` տելեքսի) շահագործում, օգտագործելով սեփական սպասարկման միջոցները
Ինտերնետ հասանելիության ծառայություններ լարային կապի միջոցով
Այս ենթադասը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:
Բացառվում է`
- հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը, տես 61.90
Այլ լարային հեռահաղորդակցական համակարգերի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- երկու վերջնակետերի միջև կապի հաստատման և տեղեկատվության փոխանցման նպատակով այլ հեռահաղորդակցական միջոցների սպասարկում և շահագործում, ապահովելով կապը բաժանորդների հետ վերգետնյա, գերբարձրահաճախական կամ վերգետնյա և արբանյակային համակցված կապուղիների միջոցով
- մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկում և շահագործում, ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը
Բջջային հեռախոսակապի ծառայություններ
Ռադիոալիքային (փեյջինգային) կապի ծառայություններ
Շառավղային գործողության կապի ծառայություններ
Ինտերնետ հասանելիության ծառայություններ անլար կապի միջոցով ։ Այս ենթադասը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից
Այլ անլար հեռահաղորդակցական համակարգերի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման և այլ տեղեկատվության հաղորդման ծառայությունների մատուցման համար այլ անլար հեռահաղորդակցական համակարգերի սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը:
Արբանյակային կապի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, ինչպես նաև հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-, տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին, արբանյակային համակարգի միջոցով:
Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:
Բացառվում է`
- հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը, տես 61.90
Ինտերնետ հասանելիության ծառայություններ արբանյակային կապի միջոցով
Այս ենթադասը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:
Հեռահաղորդակցական կապի այլ տեսակներ
Այս ենթադասը ներառում է`
- մասնագիտացված հեռահաղորդակցական կապն ապահովող գործունեություն` արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ
- արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում
- ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին
- հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով
- գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, օրինակ` VOIP (փաթեթային կոմուտացման ցանցերով ձայնի փոխանցում` IP արձանագրության հիման վրա)
- հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):
Բացառվում է`
- հեռահաղորդակցական կապի տարբեր ենթակառուցվածքների օպերատորների կողմից ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը, տես 61.10, 61.20, 61.30
Ծրագրային ապահովման մշակում
Այս ենթադասը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը՝
- համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, Web-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակում և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծում
- ծրագրային ապահովման սարքաբերում` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխում և հարմարեցում պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին
- համակարգչային անիմացիան և մոդելավորումը:
Բացառվում է՝ -կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեությունը, տես 59.12.0 -օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, տես 58.29
- առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը սեփական միջոցներով, տես 58.29
- համակարգչային տեխնիկական միջոցները, ծրագրային ապահովումը և կապի (հաղորդակցման) տեխնոլոգիաները ինտեգրող համակարգչային համակարգերի նախագծումը և մշակումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները, տես 62.02
Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում
Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներ
Ում
Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն
Այս ենթադասը ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ծառայությունների բնագավառում այլ գործունեություն`
- ծրագրային ապահովման տեղադրում
- խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնում
- սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքում:
Բացառվում է`
- համակարգիչների տեղադրումը, տես 33.20
- համակարգչային ծրագրավորման գործունեությունը, տես 62.01
- համակարգչային խորհրդատվական գործունեությունը, տես 62.02
- համակարգչային միջոցների կառավարման գործունեությունը, տես 62.03
- տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները, տես 63.11
Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում
Օպերատիվ ռեժիմում կրիպտոարժույթների՝ բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծում
Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համ
Ակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում
Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ
Այս ենթադասը ներառում է`
- գործողություններ կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով
- գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:
Բացառվում է`
- գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, տես 58 հատվածը
- ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով, տես 60 հատվածը
Նորությունների գործակալություններ
Այս ենթադասը ներառում է`
- նորությունների, նկարների և այլ լրատվության տրամադրմամբ զբաղվող նորությունների սինդիկատների և նորությունների գործակալությունների գործունեություն:
Բացառվում է`
- անկախ ֆոտոթղթակիցների գործունեությունը, տես 74.20.0
- անկախ լրագրողների գործունեությունը, տես 90.03.0
Տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն`
- հաշվողական սարքավորանքի հիման վրա հեռախոսային տեղեկատվական ծառայություններ
- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով տեղեկատվության որոնման ծառայություններ
- նորությունների կտրածոների, թերթերի կտրածոների և համանման կարճ լուրերի մատակարարման ծառայություններ:
Բացառվում է`
- հեռախոսային սպասարկման կենտրոնների գործունեությունը, տես 82.20.0