Փաթեթավորման բնագավառում գործունեություն
Այս ենթադասը ներառում է փաթեթավորման բնագավառում գործունեությունը, որն իրականացվում է վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով՝
- տարբեր ապրանքների փաթեթավորում (փայլաթիթեղով, սրվակներում, անոթներում)
- հեղուկների (ներառյալ խմիչքները և սննդամթերքը) շշալցում կամ տարալցում
- մսի, մսամթերքների, կարագի կշռածրարում
- դեղագործական ապրանքների կշռաբաշխում, անվտանգության կանոնների պահպանմամբ
- պիտակների ամրակցում, դրոշմակում և դրոշմատպում
- նվերների, փաթեթների փաթեթավորում :
Բացառվում է`
- զովացուցիչ խմիչքների և հանքային ջրերի արտադրությունը, տես 11.07
- բեռնափոխադրումների հետ կապված փաթեթավորման գործունեությունը, տես 52.29