Բնական հանքային և այլ շշալցված ջրերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բնական հանքային և այլ շշալցված ջրերի արտադրություն:
Բացառվում է`
- սառույցի արտադրությունը, տես 35.30.0
Բուրավետացրած և/կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ոչ ալկոհոլային խմիչքների` բուրավետացրած կամ քաղցրացրած ջրերի (լիմոնադ, օրանժադ, կոլա, մրգային խմիչքներ, տոնիկ, այլ շշալցված խմիչքներ) արտադրություն, բուրավետացված, բայց ոչ քաղցրացված խառնուրդով հանքային ջրերի (օրինակ` հանքային ջուր կիտրոնի համով), սառը սուրճի, սառը թեյի արտադրություն:
Բացառվում է`
- մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը, տես 10.32
- կաթի հիմքով խմիչքների արտադրությունը, տես 10.51
- սուրճի, թեյի և մատեի արտադրությունը, տես 10.83
- ալկոհոլային հիմքով խմիչքների արտադրությունը, տես 11.01, 11.02.0, 11.03.0, 11.04.0, 11.05.0
- ոչ ալկոհոլային գինու արտադրությունը, տես 11.02.0
- ոչ ալկոհոլային գարեջրի արտադրությունը, տես 11.05.0
- մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36, և վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով մատուցված ծառայությունները, տես 82.92.0