Առանցքակալների, ժանանվակների, շարժաբերների և ատամնավոր փոխանցիչների մասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հոլովակավոր և գնդիկավոր առանցքակալների և դրանց մասերի արտադրություն
- մեխանիկական փոխհաղորդիչ սարքավորանքի` փոխհաղորդիչ լիսեռների և շուռտվիկների, այդ թվում` բաշխիչ լիսեռները, ծնկավոր լիսեռները, շուռտվիկները և այլն, առանցքակալների մարմինների և սովորական լիսեռների արտադրություն
- ժանանվակների, ատամնավոր փոխանցիչների, փոխանցատուփերի և արագությունների փոխարկման տուփերի այլ մասերի արտադրություն
- կցորդիչի ագույցների և միացնող ագույցների արտադրություն
- թափանիվների և փոկանիվների արտադրություն
- հոդակապավոր շղթաների արտադրություն
- շարժաբերի շղթաների արտադրություն:
Բացառվում է`
- այլ շղթաների արտադրությունը, տես 25.93
- հիդրավլիկական շարժաբեր սարքավորանքի արտադրությունը, տես 28.12
- հիդրոստատիկական շարժաբերների արտադրությունը, տես 28.12
- էլեկտրամագնիսական կցորդիչների արտադրությունը, տես 29.31
- որպես մեքենաների կամ թռչող սարքերի մասեր հանդիսացող ուժային փոխանցիչ սարքավորանքի հավաքակցման հանգույցների արտադրությունը, տես 29 և 30 հատվածները