Ժամացույցների և ժամանակի գրանցման այլ սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է ձեռքի ժամացույցների, բոլոր այլ տեսակի ժամացույցների, ժամանակի գրանցման տարբեր սարքերի արտադրությունը՝
- ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների, ներառյալ սարքավորանքների վահանակների վրա տեղադրվող, արտադրություն
- ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների մարմինների, ներառյալ թանկարժեք մետաղներից մարմինները, արտադրություն
- ժամանակի ցուցանշման համար սարքերի, ժամացույցի մեխանիզմով կամ համաժամիչով ժամանակի միջակայքերի գրանցման, հաշվարկման կամ այլ տեսքով ներկայացման սարքերի` մեքենաների կայանման ժամանակի հաշվիչների, ժամակարգավորիչների (թայմերների), ժամ/օրացույց ցուցանշող ժամացույցների, տարբեր գործընթացների ժամակարգավորիչների արտադրություն
- ժամացույցի մեխանիզմով կամ համաժամիչով անջատիչների կամ այլ անջատիչ սարքվածքների (օրինակ` փականքների) արտադրություն
- ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների մասերի` շարժամասերի, զսպանակների, քարերի, թվացույցերի, սլաքների և կամրջակների և այլ մանրակների արտադրություն
- տարբեր նյութերից ժամացույցի մարմինների և պատյանների արտադրություն:
Բացառվում է`
- ձեռքի ժամացույցների համար ոչ մետաղական փոկերի (գործվածքից, կաշվից, պլաստմասսայից) արտադրությունը, տես 15.12
- ձեռքի ժամացույցների համար թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.12
- ձեռքի ժամացույցների համար ոչ թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.13