Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
25.99.0
Այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - տնային գործածության մետաղե արտադրատեսակների` խորը սպասքի (թեյնիկների, կուժերի և այլ), ճաշի ամանեղենի (փոքրիկ կաթսաների, խորը և ոչ խորը ամանների, պնակների), կերակրակաթսաների, թավաների և խոհանոցային այլ, ոչ էլեկտրական կահ-կարասիի, խոհանոցային ձեռքի փոքր հարմարանքների և պարագաների, ամանեղեն լվանալու համար մետաղական ցանցերի արտադրություն - շինարարական ցինկե բաղադրամասերի և սանիտարահիգիենիկ սարքավորանքի` ջրորդանների, տանիքի վերնադրակների, լոգնոցների, լվացարանների, հոսարանների և համանման այլ արտադրատեսակների արտադրություն - գրասենյակային մետաղական արտադրատեսակների (բացի կահույքից) արտադրություն - անկիզելի պահարանների, զրահապատ դռների արտադրություն - այլ մետաղե արտադրատեսակների` նավի պտուտակների և դրանց թիակների, խարիսխների, զանգերի, հավաքակցված (մոնտաժված) երկաթուղու գծերի համար ամրակապերի, ճարմանդների, կեռերի, մետաղական սանդուղքների, ցուցանակների, պաշտպանական սաղավարտների արտադրություն - նրբաթիթեղից պարկերի արտադրություն - հաստատուն մագնիսների արտադրություն - մետաղե վակուումային անոթների արտադրություն - մետաղե կրծքանշանների և պատվանշանների արտադրություն - մետաղե վարսափաթթուկների, սանրերի, հովանոցների համար մետաղե բռնակների, հիմնակմախքի արտադրություն: Բացառվում է` - սրերի, թրերի, սուսերի, սվինների և այլնի արտադրությունը, տես 25.71 - խանութներում առևտրի համար ձեռնասայլակների արտադրությունը, տես 30.99 - մետաղե կահույքի արտադրությունը, տես 31.01, 31.02, 31.09 - սպորտային արտադրատեսակների արտադրությունը, տես 32.30 - խաղերի և խաղալիքների արտադրությունը, տես 32.40

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.