Պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մաքուր կամ խառնուրդներով ազոտական, ֆոսֆատական, կալիումական պարարտանյութերի արտադրություն
- միզանյութ, չմաքրած բնական ֆոսֆատներ կամ չմաքրած բնական կալիումական աղեր պարունակող պարարտանյութերի արտադրություն
- ազոտական միացությունների` ազոտական, սուլֆազոտական թթուների, ամոնիակի, անուշադրի սպիրտի, կալիումի նիտրիտների և նիտրատների (բորակի), ամոնիումի կարբոնատի արտադրություն
- հողի և հիմնական մաս կազմող տորֆի բաղադրային խառնուրդների արտադրություն
- բնահողի, ավազի, կավի, օգտակար հանածոների բաղադրային խառնուրդների արտադրություն:
Բացառվում է`
- գուանոյի արդյունահանումը, տես 08.91
- թունաքիմիկատների տեսակի ագրոքիմիական արտադրատեսակների արտադրությունը, տես 20.20