Քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար հանքահումքի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- բնական ֆոսֆատների և կալիումային աղերի արդյունահանում
- բնական ծծմբի արդյունահանում
- երկաթահրաքարերի (պիրիտների) արդյունահանում և հարստացում, բացի թրծումից
- բնական բարիումի սուլֆատի (բարիտ) և բարիումի կարբոնատի (վիտերիտ), բնական բորատների, բնական մագնեզիումի սուլֆատների (կիզերիտի) արդյունահանում
- հանքային գունանյութերի, ֆտորասպաթի և հիմնականում քիմիական նյութերի աղբյուր հանդիսացող այլ միներալների արդյունահանում
- կենդանական մնացուկների (գուանոյի) արդյունահանում:
Բացառվում է`
- աղի արդյունահանումը, տես 08.93
- երկաթահրաքարի թրծումը, տես 20.13
- քիմիական (սինթետիկ) պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրությունը, տես 20.15