Թերթերի տպագրություն
Այս ենթադասը ներառում է`
- թերթերի և շաբաթական առնվազն չորս անգամ թողարկվող համանման այլ պարբերական հրատարակությունների տպագրություն:
Բացառվում է`
- տպագիր նյութերի հրատարակությունը, տես 58.1
- փաստաթղթերի լուսապատճենահանումը, տես 82.19.0
Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն
Այս ենթադասը ներառում է`
- ամսագրերի և շաբաթական առնվազն չորս անգամ թողարկվող համանման այլ պարբերական հրատարակությունների տպագրություն
- գրքերի, բրոշյուրների, երաժշտական պարտիտուրաների, քարտեզների, ատլասների, պլակատների, կատալոգների, ծանույցների, գովազդային այլ տպագրական նյութերի, փոստային նամականիշների, դրոշմանիշների, սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, չեկերի և այլ արժեթղթերի, տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության «ինտելեկտուալ» քարտերի, ալբոմների, օրագրերի, օրացույցների, առևտրային այլ տպագիր նյութերի, անձնական գրասենյակային փաստաթղթերի տպագրություն` բարձր տպագրության, օֆսեթային տպագրության, խոր տպագրության, ֆլեքսագրաֆիկական, տրաֆարետային տպագրության, ցցուն տպագրության և այլ տպագրահաստոցների, բազմացնող մեքենաների, համակարգչային տպիչ սարքերի, ներառյալ արագ տպագրության տպիչները, լուսապատճենահան և ջերմապատճենահան սարքավորանքի միջոցով
- անմիջական տպագրություն մանածագործվածքի, պլաստմասսայի, ապակու, մետաղի, փայտի, խեցեղենի վրա
- պիտակների տպագրություն` վիմագրության, խոր տպագրության, ֆլեքսագրաֆիկական և այլ եղանակներով Տպագրական նյութը սովորաբար պաշտպանված է լինում հեղինակային իրավունքով:
Բացառվում է`
- մետաքսե մանածագործվածքի կամ հագուստի վրա տրաֆարետային դրոշմատպումը, տես 13.30.0
- ծոցատետրերի, կազմերի, այցեքարտերի, թղթապանակների և այլ գրասենյակային պիտույքների արտադրությունը, որտեղ տպված տեղեկատվությունը հիմնական բնութագրիչ չի հանդիսանում արտադրանքի համար, տես 17.23.0
- տպագիր նյութերի հրատարակությունը, տես 58.1
Նախատպագրական և տպագրական գործունեությանն առնչվող ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- տպագրական շարում, լուսաշարում, տվյալների մուտքագրում, սկանավորում, էլեկտրոնային էջավորում, այդ թվում` թվանշանային եղանակով
- տպագրական նյութերի էլեկտրոնային ֆայլերի ստեղծում (թղթի, մագնիսական սկավառակի վրա, ինտերնետում)
- տպաձևերի պատրաստման ծառայություններ, ներառյալ տպվածքի պարամետրերի կարգավորումը և տպաձևերի նախապատրաստումը (բարձր և օֆսեթային տպագրության տպագրական մեքենաների համար)
- գլանների նախապատրաստում` տպագրական թիթեղների (կլիշեների) պատրաստում և փորագրման համար գլանների խածատում
- թվային տպագրության տեխնոլոգիայով «տպաձևերի», ինչպես նաև լուսապոլիմերային տպաձևերի պատրաստում (տպաձևերի պատրաստման պոլիգրաֆիական տեխնոլոգիա, առանց միջանկյալ փուլերի)
- ցցուն դրոշմատպման կամ տպագրության համար տպաձևերի և դրոշմերի պատրաստում
- գեղարվեստական աշխատանքներ, օրինակ` վիմագրական քարերի և փայտագրական թիթեղների պատրաստում
- տպագրական նյութերի ձևավորում` գլխամասի զարդապատկերների և տպագրական նյութերի ներկայացման հետ կապված այլ ձևերի մշակում, էսքիզների, ձևաչափերի, նախանմուշների և այլնի ստեղծում
- փորձատպվածքների ստացում:
Բացառվում է`
- դիզայներական մասնագիտական ծառայությունները, տես 74.10
Կազմարարական գործ
Այս ենթադասը ներառում է`
- գրքերի, բրոշյուրների, ամսագրերի, կատալոգների և այլնի կազմարարական և մշակման ծառայություններ` դարսում, կարում, բրոշյուրավորում, սոսնձում, համեմատում, եզրահատում, կազմում, ոսկով դրոշմատպում, կազմարարական պարույրների, այդ թվում` պլաստմասսե պարույրների ամրակցում
- տպագրական նյութերի դրվագման այլ ծառայություններ` գունագեղ դրոշմատպում, ներառյալ ուռուցիկ գունագեղ դրոշմատպումը, անցքերի սորատում և գայլիկոնում, լաքապատում և մակաշերտում, Բրայլի տպատառերի պատճենում, ծալաթերթերի խմբում և ներսոսնձում, ծալակցում
- էլեկտրոնային ֆայլերի վերջնական մշակում` համեմատում, ընտրում, միացում, գրաֆիկական մշակում
- դրվագման այլ ծառայություններ