Գտնված: 31

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

PԿրթություն
85.10.0
Նախադպրոցական կրթություն
Այս ենթադասը ներառում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը: Ներառում է նախադպրոցական կրթությունը, որն ապահովում է երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, դպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը, երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու և հաշվելու կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների և կարողությունների ձևավորումը, հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը, երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը, ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը: Բացառվում է՝ - երեխաների, ներառյալ դպրոցական հասակի երեխաները, շուրջօրյա խնամքը, առանց ուսուցման, տես 88.91
85.20.0
Տարրական կրթություն
Այս ենթադասը ներառում է տարրական հանրակրթական ծրագրի իրականացումը՝ հանրակրթության առաջին աստիճանը: Այն իրականացվում է եռաuտիճան միջնակարգ հանրակրթական դպրոցի 1-4-րդ դաuարաններում կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներառական կրթության կազմակերպմամբ: Այս ենթադասը ներառում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) հատուկ ուսումնական հաuտատություններում՝ հատուկ ծրագրերով: Բացառվում է՝ - մեծահասակների ուսուցումը, ինչպես դա սահմանված է 85.5 խմբում - երեխաների, ներառյալ դպրոցական հասակի երեխաները, շուրջօրյա խնամքը, առանց ուսուցման, տես 88.91
85.31.1
Հիմնական կրթություն
Այս ենթադասը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրի իրականացումը, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը: Հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման նպատակներն են՝ սովորողի տարրական հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը, առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ uովորողների գիտական պատկերացման ձևավորումը, քննադատական մտածողության զարգացումը, լեզվամտածողության, գրագիտության, մաթեմատիկական տրամաբանության, աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ամրապնդումը, մասնագիտական կողմնորոշման ապահովումը ինքնուրույն աշխատանքի, կրթության և հաuարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովումը, դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի ձևավորումը, տարրական դպրոցում ձևավորված բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության ամրապնդումը, արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը, հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցությունն ունենալու պատրաստակամության և հետագայում զինծառայության անցնելու կարևորության գիտակցումը, ավագ դպրոցում կամ հիմնական կրթության հենքով նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը: Այս ենթադասը ներառում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) և հատուկ ուսումնական հաuտատություններում՝ հատուկ ծրագրերով:
85.31.2
Միջնակարգ (լրիվ) կրթություն
Այս ենթադասը ներառում է՝ -միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման երրորդ աստիճանը` ավագ, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը: Ավագ դպրոցն ապահովում է հենքային հանրակրթական պատրաuտություն ապահովող գիտելիքների յուրացումը, կարող է իրականացնել նաև հոսքային ուսուցում, իրականացնելով անցումը բարձրագույն ուսումնական հաստատություն: - կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) հատուկ ուսումնական հաuտատություններում (հատուկ ծրագրերով): - միջնակարգ հանրակրթական ծրագրի երրորդ աստիճանը ավագ դպրոցը, որի նպատակն է հենքային հանրակրթական պատրաստություն ապահովող գիտելիքների յուրացումը, կարող է իրականացվել նաև հոսքային ուսուցում, իրականացվում է անցումը բարձրագույն ուսումնական հաստատություն:
85.32.1
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
Այս ենթադասը ներառում է արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում և ուսուցում արհեuտագործական ուuումնարաններում, քոլեջներում, այլ մաuնագիտական ուuումնական հաuտատություններում ուuումնական հաuտատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող և անհատական ուսուցում իրականացնող վարպետների մոտ՝ մաuնագիտական (արհեuտագործական)` համապատասխան որակավորմամբ կադրեր պատրաuտելու նպատակով:
85.32.2
Միջին մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուuումնական հաuտատություններում (առանձնացված ստորաբաժանումներում) լիցենզիայի առկայությամբ միջին մաuնագիտական կրթական ծրագրերի իրականացումը համապատասխան որակավորմամբ կադրեր պատրաuտելու նպատակով՝ - քոլեջների գործունեություն - միջին մաuնագիտական ուuումնական հաuտատությունների գործունեություն
85.32.9
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական այլ կրթություն
Այս ենթադասը ներառում է` - ղեկավար-զբոսավարների պատրաստում - գլխավոր խոհարարների (շեֆ-խոհարարների), հյուրանոցների և ռեստորանների կառավարիչների պատրաստում - դիմահարդարների և վարսահարդարների պատրաստում - համակարգիչներ նորոգող մասնագետների պատրաստում - վարորդական դպրոցների գործունեություն` բեռնատար մեքենաների, ավտոբուսների վարորդների, երկաթուղային մեքենավարների, օդաչուների, նավավարների պատրաստում: Բացառվում է` - տեխնիկական և մասնագիտական բարձրագույն կրթությունը, տես 85.4 - հանգստի, նախասիրությունների, ինքնազարգացման համար կատարողական արվեստի տեսակներին ուսուցումը, տես 85.52 - ոչ պրոֆեսիոնալ վարորդների ավտոդպրոցների գործունեությունը, տես 85.53.1 - առանց բնակության ապահովման սոցիալական ծառայությունների շրջանակում -աշխատանքային հմտությունների վերականգնումը կամ վերապատրաստումը, տես 88.10, 88.99
85.41.0
Հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն կրթություն
Այս ենթադասը ներառում է միջնակարգ կրթությունից հետո տրվող կրթությունը, որը չի համարվում բարձրագույն կրթություն: Օրինակ՝ օժանդակ կրթություն, որի նպատակը միջնակարգ կրթության ավարտից հետո բարձրագույն կրթությանը կամ ոչ բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստելն է: Բացառվում է` - հիմնական և միջնակարգ կրթություն, տես 85.31 - բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, տես 85.42
85.42.1
Բակալավրի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է բարձրագույն ուuումնական հաuտատություններում միջնակարգ կրթության և միջին մաuնագիտական կրթության հիմքի վրա բարձր մաuնագիտական որակավորման կադրերի պատրաuտմանը և վերաորակավորմանն ուղղված բարձրագույն մաuնագիտական կրթությունը, բակալավրի կրթական ծրագրերի իրականացում/բակալավրի որակավորում՝ առաջին աստիճան: Բակալավրի ուսուցումն ամփոփվում է բակալավրի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ՝ բակալավրի ավարտական աշխատանքի պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորման աստիճան:
85.42.2
Մագիստրոսի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է մագիստրոսի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի խոր մասնագիտական գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ աշխատելու և (կամ) ասպիրանտուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև՝ հետազոտական գործունեություն իրականացնելու համար, մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացում/մագիստրոսի որակավորում՝ երկրորդ աստիճան: Մագիստրոսի ուսուցման համար նախապայման է բակալավրի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը: Մագիստրոսի ուսուցումն ամփոփվում է մագիստրոսի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ՝ մագիստրոսական ավարտական աշխատանքի (նախագիծ, թեզ և այլն) պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորման աստիճան:
85.42.3
Դիպլոմավորված մասնագետի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Դիպլոմավորված մասնագետի ուսուցումը բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով
85.42.4
Հետբուհական մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է հետբուհական մաuնագիտական կրթությունը, որն իրականացվում է բարձրագույն ուuումնական հաuտատությունների և գիտական կազմակերպությունների աuպիրանտուրայում, ինտերնատուրայում, oրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական oրդինատորի կրթական ծրագրերով: Հետբուհական մաuնագիտական կրթության նպատակը` բարձրագույն մաuնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումը: Ասպիրանտական ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում խոր և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար: Ասպիրանտի ուսուցման համար նախապայման է մագիստրոսի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը, բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժշկի: Ասպիրանտի ուսուցումն ամփոփվում է ատենախոսության պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած և ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:
85.51.1
Կրթական գործունեություն սպորտի բնագավառում
Այս ենթադասը ներառում է կրթական գործունեությունը և արտադպրոցական դաստիարակությունը մարմնամարզության և սպորտի բնագավառում (մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով մարմնամարզության և սպորտի բնագավառում նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է և նպատակաուղղված է նրանց ֆիզիկական զարգացմանը)` - մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում - հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում: Բացառվում է` - մշակույթի բնագավառում կրթական գործունեությունը, տես 85.52
85.51.2
Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում
Այս ենթադասը ներառում է` - ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը: Բացառվում է` - կրթական գործունեություն սպորտի բնագավառում, տես 85.51.1
85.52.1
Կրթական գործունեություն երաժշտության բնագավառում
85.52.2
Կրթական գործունեություն արվեստի, ստեղծագործական արվեստի բնագավառում
85.52.3
Կրթական գործունեություն պարարվեստի բնագավառում
85.52.4
Կրթական գործունեություն ստեղծագործական և զարգացման կենտրոններում
85.52.9
Կրթական այլ գործունեություն մշակույթի բնագավառում
85.53.1
Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն
Բացառվում է` - ավտոտրանսպորտի, օդային և ջրային տրանսպորտի պրոֆեսիոնալ վարորդների պատրաստումը, տես 85.32.9
85.53.9
Այլ վարորդական դպրոցների գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման): Բացառվում է` - ավտոտրանսպորտի, օդային և ջրային տրանսպորտի պրոֆեսիոնալ վարորդների պատրաստումը, տես 85.32.9
85.59.1
Հաշվապահական դասընթացներ
85.59.2
Լեզուների դասընթացներ
85.59.3
Համակարգչային դասընթացներ
85.59.4
Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
85.59.5
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Այս ենթադասը ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ:
85.59.9
Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է՝ -կրոնական ուսուցումը -ջրային փրկարարների ուսուցումը -գոյատևման վարժանքների ուսուցումը -հռետորական արվեստի ուսուցումը -արագ ընթերցման ուսուցու: մը Բացառվում է` - մեծահասակներին գրագիտության ուսուցումը դպրոցական ծրագրով, տես 85.20 - հիմնական և միջնակարգ կրթություն, տես 85.31
85.60.1
Կրթության բնագավառում խորհրդատվական գործունեություն
85.60.2
Թեստավորման և գնահատման կենտրոնների գործունեություն
85.60.3
Ուսանողների փոխանակման ծրագրերի գործունեություն
85.60.9
Կրթության բնագավառում այլ օժանդակ գործունեություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.