P85.10.0
Խումբ Կրթություն

Նախադպրոցական կրթություն

Նկարագրություն

Այս ենթադասը ներառում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը: Ներառում է նախադպրոցական կրթությունը, որն ապահովում է երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, դպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը, երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու և հաշվելու կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների և կարողությունների ձևավորումը, հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը, երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը, ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը: Բացառվում է՝ - երեխաների, ներառյալ դպրոցական հասակի երեխաները, շուրջօրյա խնամքը, առանց ուսուցման, տես 88.91

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին