P85.31.1
Խումբ Կրթություն

Հիմնական կրթություն

Նկարագրություն

Այս ենթադասը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրի իրականացումը, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը: Հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման նպատակներն են՝ սովորողի տարրական հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը, առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ uովորողների գիտական պատկերացման ձևավորումը, քննադատական մտածողության զարգացումը, լեզվամտածողության, գրագիտության, մաթեմատիկական տրամաբանության, աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ամրապնդումը, մասնագիտական կողմնորոշման ապահովումը ինքնուրույն աշխատանքի, կրթության և հաuարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովումը, դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի ձևավորումը, տարրական դպրոցում ձևավորված բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության ամրապնդումը, արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը, հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցությունն ունենալու պատրաստակամության և հետագայում զինծառայության անցնելու կարևորության գիտակցումը, ավագ դպրոցում կամ հիմնական կրթության հենքով նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը: Այս ենթադասը ներառում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) և հատուկ ուսումնական հաuտատություններում՝ հատուկ ծրագրերով:

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին