J60.20.0
Խումբ Տեղեկատվություն եվ կապ

Հեռուստածրագրերի կազմում և հեռարձակում

Նկարագրություն

Այս ենթադասը ներառում է հեռուստաալիքների ամբողջական հեռուստածրագրերի կազմումը, գնված (կինոնկարների, փաստավավերագրական ֆիլմերի և այլ) կամ տնտեսական միավորի կողմից ստեղծված ծրագրերի (տեղական նորություններ, լրահաղորդումներ և այլ) հատվածների համակցումը: Ավարտուն հեռուստածրագրերը կարող են հեռարձակվել կամ դրանք կազմող տնտեսավարող միավորի կողմից, կամ փոխանցվել երրորդ կողմին, մալուխային կամ արբանյակային ցանցերով տարածման համար: Հեռուստածրագրերը լինում են ընդհանուր կամ մասնագիտացված բնույթի` նորություններ, ժամանցային, կրթական, երիտասարդական ծրագրեր: Այստեղ ներառվում է ինչպես լայն լսարանի համար նախատեսված, այնպես և միայն բաժանորդային կարգով տարածվող ծրագրերի կազմումը, ինչպես նաև տվյալների փոխանցումը, եթե այն համակցվում է հեռուստահեռարձակման հետ: Բաժանորդների պատվերով առաքվող տեսագրությունների և հեռուստածրագրերի կազմումը նույնպես դասակարգվում է այս դասում: Բացառվում է` - հեռուստատեսային առանձին ծրագրերի (հեռուստատեսային, փաստագրական ֆիլմեր, բանավեճեր, հանդիպումներ և այլ) արտադրությունը, որը չի առնչվում հեռարձակմանը, տես 59.11

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին