Այս ենթադասը ներառում է`
- առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերը, և այլ տեսակի բնակելի շենքերի շինարարություն
- հասարակական և արտադրական շենքերի` ֆաբրիկաների, արտադրամասերի, գործարանների, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային դահլիճների, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերը, կրոնական նշանակության շենքերի շինարարություն
- շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում
- հիմքերի բետոնային աշխատանքներ:
Բացառվում է`
- արտադրական օժանդակ կառույցների շինարարությունը, բացի շենքերից, տես
42.99
- ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես
71.1
- շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես
71.1