Այս ենթադասը ներառում է`
- անվտանգության պաշտպանական միջոցների` հրակայուն և պաշտպանական հագուստի, հավաքակցորդների (մոնտաժորդների) անվտանգության և մասնագիտական օգտագործան այլ գոտիների, խցանակեղևի փրկագոտիների, պլաստմասսե պաշտպանական սաղավարտների և անձնական անվտանգության այլ պլաստմասսե առարկաների (օրինակ` սպորտային պաշտպանական սաղավարտները), հրաշիջման համար պաշտպանական զգեստի, մետաղե պաշտպանական գլխարկների և անձնական անվտանգության այլ մետաղե պարագաների, ականջի պաշտպանական խցանների (օրինակ` աղմուկից կամ ջրից), հակագազների արտադրություն
- խցանների նախնական ձևերի արտադրություն
- բոլոր տեսակի մեխանիկական կամ ոչ մեխանիկական գրիչների և մատիտների արտադրություն
- մատիտների համար գրաքարի միջուկի արտադրություն
- գլոբուսների արտադրություն
- անձրևանոցների և հովանոցների, ձեռնափայտերի, ձեռնափայտ-թիկնակների արտադրություն
- կոճակների, թևքաճարմանդների, «կայծակ»-շղթաների, կոճկօղակների, սեղմակոճակների արտադրություն
- վառիչների արտադրություն
- անձնական օգտագործման արտադրատեսակների` ծխամորճների, սանրերի, մազերի համար հերակալների, օծանելիքի հեղուկացիրների, ջերմապահերի (թերմոսների) և կենցաղային օգտագործման այլ վակուումային անոթների, կեղծամների, կեղծ մորուքների, հոնքերի արտադրություն
- տարատեսակ արտադրատեսակների` մոմերի, բարակ մոմերի, արհեստական ծաղիկների, մրգերի և տերևների, աճպարարության համար պարագաների, խաղալիք-անակնկալների, ձեռքի մաղերի և քամիչների, դերձակների կողմից օգտագործվող մանեկենների և համանման արտադրատեսակների արտադրություն
- ծաղկե զամբյուղների, ծաղկեփնջերի, ծաղկեպսակների և համանման արտադրատեսակների արտադրություն
- խրտվիլակների խց Բացառվում է`
- պատրույգների արտադրությունը, տես
13.99
- արտահագուստի և համապատասխան դրվագման պարագաների արտադրությունը, տես
14.12
- յուրահատուկ թղթե արտադրատեսակների արտադրությունը, տես
17.29