Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
Այս ենթադասը ներառում է`
- բոլոր տեսակի հագուստի (այդ թվում` մորթե), մանածագործական արտադրատեսակների լվացում, մաքրում, չոր մաքրում և արդուկում, որոնք կատարվում են մեխանիկական սարքավորանքի, ձեռքով կամ մետաղադրամի իջեցմամբ գործարկվող ավտոմատ մեքենաների միջոցով` բնակչության, արդյունաբերական կամ առևտրի կազմակերպությունների համար
- կեղտոտ սպիտակեղենի ընդունում (հավաքում) և լվացքից հետո հանձնում պատվիրատուին
- գորգերի և գորգիկների մաքրում և լվացում, վարագույրների և գալարավարագույրների մաքրում, այդ թվում` պատվիրատուի տարածքում
- լվացքատներում հաճախորդներին սպիտակեղենով, բանվորական արտահագուստով և զուգընթաց արտադրատեսակներով ապահովման ծառայություններ
- խանձարուրների (բարուրների) մատակարարման ծառայություններ:
Բացառվում է`
- հագուստի (բացի բանվորական արտահագուստից) վարձույթը, նույնիսկ եթե այդ գործունեությունը ներառում է արտադրատեսակների մաքրումը (77.29)
- հագուստի նորոգումը և վերափոխումը (95.29)