Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

SՍպասարկման այլ ծառայություններ
95.11.0
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային սարքավորանքի` համակարգիչների, հաշվողական տեխնիկայի և ծայրամասային սարքվածքների նորոգումը և սպասարկումը՝ - անհատական համակարգիչների նորոգում և սպասարկում - նոութբուքերի նորոգում և սպասարկում - մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների նորոգում - օպտիկական սկավառակատարերի նորոգում - տպիչների նորոգում - մոնիտորների նորոգում - ստեղնաշարերի նորոգում - մկնիկների, ջոստիկների, համակարգչային մանիպուլյատորների նորոգում - համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգում - մասնագիտացված համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) նորոգում և սպասարկում - համակարգչային սերվերների նորոգում և սպասարկում - սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, նորոգում և սպասարկում - «ինտելեկտուալ» քարտերը կարդացող սարքերի նորոգում և սպասարկում - վիրտուալ պատկերների սարքերի նորոգում - համակարգչային պրոյեկտորների նորոգում և սպասարկում - բանկային ավտոմատներին համանման համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) նորոգում և սպասարկում - ոչ մեխանիկական օգտագործման դրամարկղային տերմինալների նորոգում և սպասարկում - շարժական համակարգիչների նորոգում և սպասարկում: Բացառվում է` - հաղորդակցական սարքավորանքի մոդեմների նորոգումը և սպասարկումը, տես 95.12

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.