Հիմնական կրթություն
Այս ենթադասը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրի իրականացումը, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը:
Հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:
Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման նպատակներն են՝ սովորողի տարրական հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը, առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ uովորողների գիտական պատկերացման ձևավորումը, քննադատական մտածողության զարգացումը, լեզվամտածողության, գրագիտության, մաթեմատիկական տրամաբանության, աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ամրապնդումը, մասնագիտական կողմնորոշման ապահովումը ինքնուրույն աշխատանքի, կրթության և հաuարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովումը, դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի ձևավորումը, տարրական դպրոցում ձևավորված բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության ամրապնդումը, արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը, հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցությունն ունենալու պատրաստակամության և հետագայում զինծառայության անցնելու կարևորության գիտակցումը, ավագ դպրոցում կամ հիմնական կրթության հենքով նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը:
Այս ենթադասը ներառում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) և հատուկ ուսումնական հաuտատություններում՝ հատուկ ծրագրերով:
Միջնակարգ (լրիվ) կրթություն
Այս ենթադասը ներառում է՝ -միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման երրորդ աստիճանը` ավագ, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը:
Ավագ դպրոցն ապահովում է հենքային հանրակրթական պատրաuտություն ապահովող գիտելիքների յուրացումը, կարող է իրականացնել նաև հոսքային ուսուցում, իրականացնելով անցումը բարձրագույն ուսումնական հաստատություն:
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) հատուկ ուսումնական հաuտատություններում (հատուկ ծրագրերով):
- միջնակարգ հանրակրթական ծրագրի երրորդ աստիճանը ավագ դպրոցը, որի նպատակն է հենքային հանրակրթական պատրաստություն ապահովող գիտելիքների յուրացումը, կարող է իրականացվել նաև հոսքային ուսուցում, իրականացվում է անցումը բարձրագույն ուսումնական հաստատություն: