Այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների վարձույթ և լիզինգ, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերության ոլորտում որպես արտադրական միջոցներ շահագործվող այլ մեքենաների և սարքավորանքի` շարժիչների և տուրբինների, հաստոցների, լեռնագործական և նավթարդյունահանման ոլորտներում շահագործվող մեքենաների և սարքավորանքի, կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
- ցամաքային տրանսպորտային միջոցների (բացի ավտոմեքենաներից) և սարքավորանքի` մոտոցիկլների, ավտոֆուրգոնների, բնակելի ճամփորդական մեքենաների, կցանքների վարձույթ և լիզինգ առանց վարորդի
- բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ
- բեռնահարթակների վարձույթ
- բնակելի կամ գրասենյակային բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ
- կենդանիների (նժույգների, կենդանիների հոտի) վարձույթ:
Բացառվում է`
- հեծանիվների վարձույթը, տես 77.21.0
- գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.31
- շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.32
- գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ հաշվողական տեխնիկան, վարձույթը և լիզինգը, տես 77.33