Անասնաբուժական գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- գյուղատնտեսական կենդանիների բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը
- տնային կենդանիների (շների, կատուների և այլ) բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը Այդ գործունեությունը իրականացվում է որակյալ անասնաբույժների կողմից` անասնաբուժարաններում, մասնավոր կոնսուլտացիաներում, վիրահատարաններում, ինչպես նաև այցելելով գյուղատնտեսական ֆերմաները, շնանոցները, կենդանիների համար ապաստանները և այլն:
- անասնաբույժների օգնականների և այլ օժանդակ անձնակազմի գործունեություն
- կենդանիների ախտորոշման ծառայություններ
- անասնաբուժական շտապ օգնության ծառայություններ:
Բացառվում է`
- գյուղատնտեսական կենդանիների խնամքի գործունեությունը, առանց անասնաբուժական ծառայությունների մատուցման, տես 01.62
- արհեստական բեղմնավորման հետ կապված գործունեությունը, տես 01.62
- ոչխարների խուզումը, տես 01.62
- տնային կենդանիների խնամքի գործունեությունը, առանց անասնաբուժական ծառայությունների մատուցման, տես 96.09