Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում
Այս ենթադասը ներառում է`
- ԴՆԹ/ՌՆԹ ուսումնասիրություններ` գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով, ԴՆԹ/ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրում, սինթեզում, տարածում, գենի ինքնավերարտադրում, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառում
- սպիտակուցների և այլ մոլեկուլների ուսումնասիրություններ` սպիտակուցների և պեպտիդների (ներառյալ հորմոնների մակրոմոլեկուլները) կարգավորում, սինթեզում, մշակում, բուժանյութերի մակրոմոլեկուլների կազմավորման համար կատարելագործված մեթոդների մշակում, պրոտեոմիկա (կենսաքիմիական ոլորտի հետազոտություններ կենդանի օրգանիզմների սպիտակուցների կազմի և կառուցվածքի վերաբերյալ), սպիտակուցների զատում և զտում, բջջի ընդունիչների (ռեցեպտորների) նույնացում, իմպուլսների փոխանցում
- բջիջների, հյուսվածքների աճեցման հետ կապված մշակումներ` բջիջների և հյուսվածքների աճեցում, հյուսվածքների մշակումներ (ներառյալ շարակցական հյուսվածքների և կենսաբժշկական մշակումները), բջիջների միախառնում, պատվաստանյութերի, իմունային հատկությունների խթան հանդիսացող միջոցների, սաղմի հետ փորձեր
- փորձարկումներում կենսատեխնոլոգիական գործընթացների կիրառում` ֆերմենտում կենսառեակտորներում, կենսամշակում, կենսաալկալահանում, կենսաթելքամշակում, կենսագունաթափում, կենսածծմբազերծում, կենսավերականգնում, կենսաքամում
- գեների և ՌՆԹ-փոխակիրների ուսումնասիրություններ` գենային թերապիա, վիրուսային փոխակիրներ
- կենսաինֆորմատիկա` գենոմների, սպիտակուցների հաջորդականությունների տվյալների հիմնապահեստի ստեղծում, կենսատեխնոլոգիական գործընթացների համալիրի, ներառյալ կենսաբանական համակարգերը, մոդելավորում
- նանոկենսատեխնոլոգիաներ` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառումը կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով