Իրավաբանական գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- քրեական գործերի քննության ընթացքում փաստաբանական գործունեություն` հետաքննության, նախաքննության և դատական քննության մարմիններում այլ անձանց շահերի պաշտպանություն, քրեական, քաղաքացիական, աշխատանքային, վարչական, վարչարարական վեճերի քննության ընթացքում խորհրդատվությունների տրամադրում և ներկայացուցչություն
- իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում, իրավաբանական անձանց պետական գրանցման, արտոնագրային և հեղինակային իրավունքի գրանցման հետ կապված փաստաթղթերի, պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթերի պատրաստում
- նոտարների, արբիտրաժային տրիբունալի, դատական փորձագետների, սնանկության գործերով կառավարիչների ծառայություններ:
Բացառվում է`
- արդարադատության բնագավառում գործունեությունը, տես 84.23