Սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ
Այս ենթադասը ներառում է`
- սեփական կամ վարձակալված անշարժ գույքի` բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների, հողի, ոչ բնակելի շենքերի և շինությունների, ներառյալ ցուցասրահները, պահեստային և առևտրային սրահները, հանձնում վարձակալության
- տների, կահավորված կամ չկահավորված բնակարանների սպասարկում և տրամադրում համեմատաբար երկարատև բնակության համար` սովորաբար ամսական կամ տարեկան կտրվածքով
- սեփական գործունեության համար օբյեկտների շինարարության հետ կապված նախապատրաստական աշխատանքները
- շարժական բնակելի տնակների, բնակատեղերով տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար հողատարածքի շահագործում:
Բացառվում է`
- ոչ հիմնական բնակության համար հյուրանոցների, կահավորված սենյակների, գյուղացիական տնակների, լեռնատնակների, վրանային ճամբարների և այլ բնակատեղերի տրամադրումը, տես 55 հատվածը