Գտնված: 2

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

JՏեղեկատվություն եվ կապ
59.20.0
Ձայնագրությունների հրատարակություն
Այս ենթադասը ներառում է ձայներիզների, խտասկավառակների և համանման կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունները, ձայնագրությունների հրատարակությունը, տարածումը և բաշխումը մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող առևտրականների կամ անմիջական սպառողների միջև: Այդ ծառայությունները կարող են մատուցվել երաժշտության ու ձայնային տեղեկատվության սեփականատեր հանդիսացող նույն միավորի կամ բնօրինակի վերարտադրման և տարածման իրավունքը ձեռք բերած այլ միավորների կողմից: Այս ենթադասը ներառում է նաև ձայնագրման ստուդիաների, տաղավարների գործունեությունը, այդ թվում` ժապավենների վրա ռադիոծրագրերի (ոչ կենդանի եթեր) ձայնագրման ծառայությունները, ինչպես նաև երաժշտական հրատարակչական գործունեությունը` երաժշտական խմբերի համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը և գրանցումը, այդ խմբերի հեռուստա-, ռադիոձայնագրությունների, կինոնկարահանումների, կենդանի կատարումների կազմակերպումը, ձայնագրումը, տարածումը: Երաժշտական հրատարակչական գործունեությունը կարող է իրականացվել հեղինակային իրավունք ունեցող միավորի կամ հեղինակային իրավունքով միավորի անունից վարչարարություն իրականացնող միավորների կողմից: Այստեղ է ներառվում նաև երաժշտական ստեղծագործությունների տպագիր հրատարակությունը:
CՄշակող արդյունաբերություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.