Ծորակների և կափույրների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերական ծորակների (խցանների) և կափույրների արտադրություն, ներառյալ կարգավորող կափույրները և հեղուկաթափ ծորակները
- սանտեխնիկական սարքվածքների համար ծորակների (խցանների) և կափույրների արտադրություն
- ջեռուցման համակարգերի համար ծորակների (խցանների) և կափույրների արտադրություն:
Բացառվում է`
- չկոփված ռետինացված ռետինից, ապակուց և խեցեգործական նյութերից ծորակների և կափույրների արտադրությունը, տես 22.19, 23.19, 23.44
- ներքին այրման շարժիչների ներթողի և արտաթողի կափույրների արտադրությունը, տես 28.11
- օդաճնշական համակարգերում օգտագործման համար նախատեսված օդաճնշական և hիդրավլիկ կափույրների և օդաճնշական այլ սարքվածքների արտադրությունը, տես 28.12