Գտնված: 3

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
24.20.0
Պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և համանման կցամասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - անկար, կլոր կամ ոչ կլոր լայնական հատվածքով խողովակների, փողակների և կլոր լայնական հատվածքով նախապատրաստվածքների արտադրություն` տաք գլոցման կամ անընդհատ ձուլման եղանակով ստացված ձողերի և ձուլակտորների հետագա մշակման (տաք գլոցման, տաք արտաձգման կամ այլ եղանակներով տաք մշակման) միջոցով - անկար (բարձր ճշգրտության կամ ոչ) խողովակների և փողակների արտադրություն տաք գլոցման կամ տաք արտաձգման եղանակով ստացված նախապատրաստվածքների հետագա մշակման միջոցով` կլոր լայնական հատվածքով խողովակների և փողակների արտադրության համար` սառը գլոցման կամ սառը կորզանման միջոցով և ոչ կլոր հատվածքով խողովակների, փողակների և սնամեջ տրամատների արտադրության համար` միայն սառը ձգման միջոցով - 406,4 մմ գերազանցող արտաքին տրամագծով, եռակցված խողովակների և փողակների արտադրություն, ստացված շիկագլոցված և երկայնական ուղղությամբ կամ պարուրագծով եռակցված թերթերից` սառը գլոցման միջոցով - 406,4 մմ չգերազանցող արտաքին տրամագծով, կլոր հատվածքով եռակցված խողովակների և փողակների արտադրություն, ստացված շիկագլոցված կամ սառնագլոցված երկայնական ուղղությամբ կամ պարուրագծով եռակցված թերթերից` սառը ձգման կամ տաք կաղապարման միջոցով, ինչպես նաև այլ հատվածքի խողովակների և փողակների արտադրություն, ստացված շիկագլոցված կամ սառնագլոցված երկայնական ուղղությամբ եռակցված շերտերից` սառը և տաք կաղապարման միջոցով - 406,4 մմ չգերազանցող արտաքին տրամագծով կլոր լայնական հատվածքով եռակցված բարձր ճշգրտության խողովակների և փողակների արտադրություն, ստացված տաք և սառը կաղապարման միջոցով, շիկագլոցված կամ սառնագլոցված երկայնական ուղղությամբ կամ պարուրագծով եռակցված շերտերից` մատակարարման նպատակով կամ հետագա մշակման համար` սառը գլոցման կամ սառը կորզանման եղանակներով որոշակի ձևանմուշով ոչ կլոր հատվածքով խողովակների և փողակների արտադրության համար - շիկագլոցված պողպատե շերտերից հարթ կցաշուրթերի և կցորդիչ միացքների արտադրություն - պողպատից կռած ամրակման կցամասերի (օրինակ` տաք գլոցման միջոցով ստացված անկար խողովակների կցվանքով եռակցման համար կցորդիչների) արտադրություն - պողպատից պարուրակավոր և այլ միակցիչ մանրակների արտադրություն` անկար խողովակների և փողակների համար: Բացառվում է` - կենտրոնախույս ձուլման եղանակով պողպատե անկար խողովակների կամ փողակների արտադրությունը, տես 24.52.0
AԳյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եվ ձկնորսություն
GՄեծածախ եվ մանրածախ առեվտուր. ավտոմեքենաների եվ մոտոցիկլների նորոգում

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.