Թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- դոմնային վառարանների, հրահալոցների, կոպտագլոցող և հղկող գլոցահաստոնների շահագործում
- թուջե ձուլակոճղերի և հայելաթուջի արտադրություն, ձուլակների, բլոկների տեսքով և այլ նախնական ձևերով
- ֆեռոհամահալվածքների արտադրություն
- երկաթե արտադրատեսակների և սպունգաերկաթից այլ արտադրատեսակների արտադրություն, վերականգնման եղանակով
- բացառիկ մաքրության երկաթի արտադրություն, էլեկտրատարրալուծման կամ այլ քիմիական եղանակներով
- թուջի կամ պողպատի ջարդոնի վերահալում
- հատիկավոր երկաթի և երկաթափոշու արտադրություն
- պողպատի արտադրություն, ձուլակտորներով կամ նախնական այլ ձևերով
- պողպատե կիսապատրաստվածքների արտադրություն
- տաք և սառը գլոցմամբ պողպատե արտադրատեսակների արտադրություն
- տաք գլոցմամբ պողպատե ձողերի և գլոցուկների արտադրություն
- տաք գլոցմամբ պողպատե բաց հատվածամասերի արտադրություն
- պողպատե ագուցավոր շարքերի և եռակցված պողպատե հատվածամասերի արտադրություն
- երկաթուղային ռելսուղիների պարագաների (չհավաքակցված ռելսեր) արտադրություն:
Բացառվում է`
- սառը կորզանումով մետաղաձողերի արտադրությունը, տես 24.31