Գտնված: 2

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
23.91.0
Հղկանյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - աղացաքարերի, հղկաքարերի, ողորկաքարերի, բնական կամ արհեստական հղկանյութային արտադրատեսակների արտադրություն, ներառյալ փափուկ հիմքով հղկանյութային արտադրատեսակների (օրինակ` հղկաթղթի) արտադրությունը
23.99.0
Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - հանքանյութի կամ թաղանթանյութի հիմքով շփական նյութերի և չտեղակայված արտադրատեսակների արտադրություն - մեկուսիչ հանքանյութերի` խարամաբամբակի, հանքային սիլիկատային բամբակի և համանման հանքաբամբակի, շերտատած վերմիկուլիտի, փքեցրած կավերի և համանման ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ ու ձայնակլանիչ նյութերի արտադրություն - տարբեր հանքանյութերից արտադրատեսակների` մշակած փայլարի, փայլարից, տորֆից, գրաքարից արտադրատեսակների (բացի էլեկտրական ապրանքներից) արտադրություն - ասֆալտից և համանման նյութերից (ասֆալտի հիմքով սոսնձանյութերից, քարածխի կուպրից և այլ) արտադրատեսակների արտադրություն - ածխածնային նյութերից կամ գրաքարից թելքի և արտադրատեսակների (բացի ածխային էլեկտրոդներից և էլեկտրատեխնիկական համանման արտադրատեսակներից) արտադրություն - արհեստական կորունդի արտադրություն - ապարների, հանքանյութերի մանրացում, տեսակավորում, մաքրում և այլ մշակում, որը չի զուգորդվում հանքագործական կամ արդյունահանման գործունեության հետ: Բացառվում է` - ապակեբամբակի և ապակեբամբակից արտադրատեսակների արտադրությունը, տես 23.14 - ածխային էլեկտրոդների արտադրությունը, տես 27.90 - ածխածնային նյութերից կամ գրաքարից խցուկների արտադրությունը, տես 28.29

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.