Խեցեգործական սալիկների և սալերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հատակի կամ պատերի համար ոչ հրահեստ խեցեգործական հախճասալերի, խճանկարային չորսվակասալերի և համանման արտադրատեսակների արտադրություն
- ոչ հրահեստ խեցեգործական սալաքարերի և ճանապարհային պատվածքի արտադրություն:
Բացառվում է`
- արհեստական քարերի (օրինակ` մշակված արհեստական մարմարի) արտադրությունը, տես 22.23.0
- հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.20
- տանիքածածկի համար խեցեգործական աղյուսի և սալերի արտադրությունը, տես 23.32
Աղյուսի, կղմինդրի և այլ շինարարական արտադրատեսակների արտադրություն թրծակավից
Այս ենթադասը ներառում է`
- աղյուսի, կղմինդրի, ծխանցքի խողովակագլխանոցի, խողովակների, փողակների և ոչ հրահեստ խեցեգործական այլ շինանյութի արտադրություն
- հատակի խեցեգործական սալերի արտադրություն:
Բացառվում է`
- հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.20
- ոչ հրահեստ ոչ շինարարական խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.4