Նրբատախտակի և պանելների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ծլեպած միաշերտ նրբատախտակի արտադրություն բազմաշերտ նրբատախտակի պատրաստման, նրբատախտակման կամ այլ նպատակների համար` հղկած, ներկած, պատված, տոգորված, ամրանավորված (թղթով կամ մանածագործական միջադիրով) դրվագների տեսքով
- սոսնձած, նրբատախտակած պանելների և համանման շերտավոր, թերթավոր, մակաշերտված պանելների արտադրություն բնափայտից
- փայտատաշեղային և համանման այլ փայտե մնացուկներից սալերի արտադրություն
- միջին խտության փայտաթելքային և համանման սալերի արտադրություն
- մամլած բնափայտի արտադրություն
- մակաշերտած սոսնձած բնափայտի, մակաշերտած միաշերտ նրբատախտակի արտադրություն