Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
13.99.0
Այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - պիտակների, խորհրդանշանների և այլնի արտադրություն - մանածագործական գեղազարդ պարագաների` երիզակների, ծոպիկների, փնջիկների և այլնի արտադրություն - նրբաթաղիքի արտադրություն - շղարշե, ժանյակե և այլ ցանցկեն արտադրատեսակների` վերջնամշակման մանվածքների, շքերիզների, ժանյակե ժապավենների արտադրություն - օսլայված, սոսնձանյութով կամ խեժով պատված այլ համանման խտացված գործվածքների արտադրություն - տարբեր մանածագործական արտադրատեսակների` մանածագործական պատրույգների, գազաշիկացման ցանցերի և փողակավոր գազացանցերի արտադրություն - քաթանե կալկայի, նկարչության համար ներկաստառած քաթանների արտադրություն - ճնշազգայուն մանածագործական ժապավենների արտադրություն - մանածագործական կոշկաքուղերի արտադրություն - դիմափոշու խավափնջիկների արտադրություն: Բացառվում է` - հատակի համար ասեղնաթափանցակար հաստոցներով պատրաստված կամ թաղիքե ծածկերի արտադրությունը, տես 13.93 - մանածագործական նյութերից բամբակի և բամբակե արտադրատեսակների` սանիտարական անձեռոցիկների, տամպոնների և այլն արտադրությունը, տես 17.22

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.