Պատրաստի մանածագործական արտադրատեսակների արտադրություն, բացի հագուստից
Այս ենթադասը ներառում է`
- ցանկացած մանածագործական նյութից, ներառյալ տրիկոտաժե կամ գործած (հյուսած) գործվածքները, պատրաստի արտադրատեսակների` վերմակների, ճամփորդական ծածկոցաշալերի (պլեդների), անկողնային սպիտակեղենի, սեղանի, արդասենյակի, խոհանոցի սպիտակեղենի, մգդակած վերմակների, փետրավերմակների, բարձերի, պուֆերի, ննջապարկերի արտադրություն
- կահավորման համար պատրաստի մանածագործական արտադրատեսակների` վարագույրների, անկողնու ծածկոցների, կահույքի կամ մեքենաների ծածկաշապիկների արտադրություն
- արևակալների, անջրանցիկ, բրեզենտե ծածկերի, վրանների, ննջապարկերի, քեմպինգի համար պարագաների, առագաստների, արևապաշտպան շերտավարագույրների, ավտոմեքենաների կամ կահույքի համար լայն ծածկոցների արտադրություն
- դրոշների, դրոշակների, պատվո դրոշների արտադրություն
- սպասքի լվացման կամ փոշու հեռացման լաթերի և համանման առարկաների արտադրություն
- փրկաբաճկոնների, առագաստների, պարաշյուտների արտադրություն
- էլեկտրավերմակների մանածագործական մասերի արտադրություն
- ձեռագործ որմնագորգ (գոբելեն) նմանակող գործվածքի արտադրություն:
Բացառվում է`
- տեխնիկական նպատակների համար մանածագործական արտադրատեսակների արտադրությունը, տես 13.96