Այս ենթադասը ներառում է`
- խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ոչխարների, այծերի, ձիերի, ճագարների և այլ կենդանիների սպանդ սպանդանոցներում, մսի մշակում, պահածոյացում
- թարմ, պաղեցրած կամ սառեցրած մսի արտադրություն` ամբողջական մսեղիքի տեսքով
- թարմ, պաղեցրած կամ սառեցրած մսի արտադրություն` մասնատված մսեղիքի տեսքով
- կետերի սպանդ և մշակում ցամաքում կամ մասնագիտացված նավերում
- սպանդանոցներում կաշվի և մորթու, այդ թվում` գզգզած բրդի, ստացում
- խոզաճարպի և կենդանական այլ ուտելի ճարպերի հալում
- կենդանական փորոտիքի մշակում
- բրդի նախնական մշակում:
Բացառվում է`
- ընտանի թռչունների ուտելի ճարպերի հալումը, տես 10.12
- մսի կշռածրարումը, տես 82.92.0
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի գրադարանների, գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների` բաժնույթի, ընթերցասրահների, ունկնդրման ու դիտման սրահների, գրապահոցների գործունեությունը՝
- գրադարանից օգտվողների հարցումներին համապատասխան գրադարանային-տեղեկատվական ծառայությունների մատուցում
- գրադարանային հավաքածուների համալրում, հաշվառում, պահպանում, գրացուցակավորում (կատալոգների ստեղծում)
- գրադարանային հավաքածուների կազմից տեղեկատվություն կրող տպագիր նյութերի, տեսաձայնային կամ այլ կրիչների ժամանակավոր տրամադրում
- գրադարանային հավաքածուների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում
- գրադարանային հիմնապաշարի մանրալուսանկարահանում և սպասարկում