Գեղազարդային և շինարարական քարերի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- չմշակած, կոպիտ տաշումով մշակած կամ կտրատած մարմարի, գրանիտի, ավազաքարի և այլ գեղազարդային, երեսպատման ու շինարարական քարերի արդյունահանում
- գեղազարդային և շինարարական քարերի հատում և ջարդում:
Բացառվում է`
- քարհանքերից դուրս քարի տաշումը, մշակումը և հարդարումը, տես 23.70
Կրաքարի և գիպսի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- կրաքարի արդյունահանում, ջարդում և հատում
- գիպսի և անհիդրիտի (անջուր գիպսաքարի) արդյունահանում Բացառվում է`
- քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար հանքահումքի արդյունահանումը, տես 08.91
Կավճի և չկալցինացված դոլոմիտի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- կավճի և չկալցինացված դոլոմիտի արդյունահանում:
Բացառվում է`
- քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար հանքահումքի արդյունահանումը, տես 08.91
- կալցինացված դոլոմիտի արտադրությունը, տես 23.52