Վայրի բույսերի և անտառամթերքի հավաքում
Այս ենթադասը ներառում է վայրի բույսերի` սնկերի, գետնասնկերի, հատապտուղների, ընկույզների, կաղնու և ձիակասկի, բալատայի (կաուչուկանման ծառահյութ) և այլ ռետինանման բևեկնի (փշատերև ծառերի խեժանյութ), խցանակեղևի, բուսական թելքի և հանուկների, կկվավուշի, քարաքոսի, ուրցի, դաղձի, երիցուկի, արևքուրիկի և այլ բուսատեսակների հավաքումը:
Բացառվում է`
- նշված մթերքի արդյունաբերական արտադրությունը, տես 01 բաժին
- սնկերի և գետնասնկերի աճեցումը, տես 01.13.4
- հատապտուղների և ընկույզների աճեցումը, տես 01.25.1, 01.25.2
- վառելափայտի հավաքումը, մթերումը, տես 02.20.3
- փայտակտորների, փայտատաշեղի արտադրությունը, տես 16.10.0