Գտնված: 15

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

AԳյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եվ ձկնորսություն
01.41.0
Կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է` - կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների բուծում - կովի, գոմեշի և այլ խոշոր եղջերավոր կենդանիների անմշակ կաթի արտադրություն - կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների սերմնահեղուկի արտադրություն: Բացառվում է` - կաթի մշակումը, տես 10.51
01.42.0
Այլ խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների բուծում
Այս ենթադասը ներառում է` - մսատու խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների բուծում - ցուլի սերմնահեղուկի արտադրություն
01.43.0
Ձիերի և ձիազգիների բուծում
Այս ենթադասը ներառում է` - ձիերի, ավանակների, ջորիների և այլ ձիազգիների բուծում և սերմնահեղուկի արտադրություն: Բացառվում է` - ախոռներում արշավաձիերի խնամքը, ձիավարության դպրոցների գործունեությունը, տես 93.19
01.44.0
Ուղտերի բուծում
Այս ենթադասը ներառում է` - ուղտերի բուծում և սերմնահեղուկի արտադրություն
01.45.0
Ոչխարների և այծերի բուծում
Այս ենթադասը ներառում է` - ոչխարների և այծերի բուծում - ոչխարի, այծի անմշակ կաթի արտադրություն - անմշակ բրդի և աղվամազի արտադրություն - ոչխարների և այծերի սերմնահեղուկի արտադրություն: Բացառվում է` - վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով ոչխարների խուզումը, տես 01.62 - գզգզած բրդի արտադրությունը, տես 10.11 - ոչխարի, այծի կաթի մշակումը, տես 10.51
01.46.0
Խոզերի բուծում
01.47.0
Ընտանի թռչունների բուծում
Այս ենթադասը ներառում է` - ընտանի թռչունների` հավերի, հնդկահավերի, բադերի, սագերի, խայտահավերի բուծում և սերմնահեղուկի արտադրություն - ձվի արտադրություն - թխսամեքենաների շահագործում` ընտանի թռչունների ճտերի բուծման համար Բացառվում է` - բմբուլի, փետուրի արտադրությունը, տես 10.12 - մասնագիտացված թռչնաբուծական ֆերմաներում ջայլամների, փասիանների և համանման թռչունների բուծումը, տես 01.49.9
01.49.1
Մեղվաբուծություն, մեղրի և մեղրամոմի արտադրություն
01.49.2
Տնային կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է` - տնային կենդանիների (բացառությամբ ձկները)` շների, կատուների, գերմանամկների, երկարապոչ թութակների և նման թռչունների բուծում: Բացառվում է` - ընտանի թռչունների բուծումը, տես 01.47.0 - որսի և որսորդության արդյունքում կենդանիների հումամշակ կաշվի ստացումը, տես 01.70.1 - տնտեսություններում գորտերի, կոկորդիլոսների, ջրային որդերի բուծումը, տես 03.21, 03.22 - ձկնաբուծությունը, տես 03.21, 03.22 - տնային կենդանիների վարժեցումը և խնամքը, տես 96.09
01.49.3
Շերամաբուծություն, շերամի բոժոժների արտադրություն
Բացառվում է` - տնտեսություններում գորտերի, կոկորդիլոսների, ջրային որդերի բուծումը, տես 03.21, 03.22
01.49.4
Ճագարների և այլ մորթատու կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է` - ճագարների բուծում - մորթատու կենդանիների հումամշակ կաշվի արտադրությո: Բացառվում է` - որսի և որսորդության արդյունքում կենդանիների անմշակ կաշվի ստացումը, տես 01.70.1
01.49.9
Այլ կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է` - ձեռնասուն կենդանիների, կիսավայրի կամ վայրի կենդանիների, թռչունների, սողունների, միջատների բուծում - սողունների, թռչունների անմշակ կաշվի արտադրություն - որդերի, ցամաքային կակղամորթների, խխունջների և նման կենդանիների բուծում - տարբեր այլ կենդանիների բուծ Բացառվում է` - ընտանի թռչունների բուծումը, տես 01.47.0 - որսի և որսորդության արդյունքում կենդանիների անմշակ կաշվի ստացումը, տես 01.70.1 - տնտեսություններում գորտերի, կոկորդիլոսների, ջրային որդերի բուծումը, տես 03.21, 03.22 - ձկնաբուծությունը, տես 03.21, 03.22 - տնային կենդանիների վարժեցումը և խնամքը, տես 96.09
CՄշակող արդյունաբերություն
20.14.1
Ածխաջրածինների և դրանց ածանցյալների արտադրություն
20.14.2
Ացիկլիկ և ցիկլիկ սպիրտների արտադրություն
20.14.9
Այլ հիմնական օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - միա- և բազմակարբոքսիլային թթուների (այդ թվում` քացախաթթուն) արտադրություն - այլ թթվածնային միացությունների (այդ թվում` ալդեհիդները, կետոնները, քինոնները) արտադրություն - երկ- կամ բազմանդամային թթվածնային միացությունների արտադրություն - սինթետիկ գլիցերինի, օրգանական ազոտային միացությունների (այդ թվում` ամինները) արտադրություն - շաքարեղեգի, ցորենի և համանման մթերքի խմորման եղանակով սպիրտների և բարդ եթերների արտադրություն - այլ օրգանական միացությունների (այդ թվում` բնափայտի թորման եղանակով ստացվող նյութերը) արտադրություն - սինթետիկ անուշահոտ նյութերի արտադրություն - ածխային խեժի (ձյութի) թորո: Բացառվում է` - նախնական ձևերով պլաստմասսաների արտադրությունը, տես 20.16.0 - նախնական ձևերով սինթետիկ կաուչուկի արտադրությունը, տես 20.17.0 - չզտած գլիցերինի արտադրությունը, տես 20.41.0 - բնական եթերայուղերի արտադրությունը, տես 20.53.0 - սալիցիլային և օ-ացետիլսալիցիլային թթուների արտադրությունը, տես 21.10.0

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.