Քարածխի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- ստորգետնյա եղանակով կամ բացահանքերում քարածխի արդյունահանում, ներառյալ արդյունահանումը հեղուկացման եղանակով
- քարածխի մաքրում, տեսակավորում, մանրացում, սեղմում և այլն, քարածխի որակի բարձրացման կամ փոխադրման և պահման հետ կապված այլ գործողություններ
- քարածխի վերարտադրում ածխամանրուքից:
Բացառվում է`
- գորշ ածխի (լիգնիտի) արդյունահանումը, տես 05.20.0
- տորֆի արդյունահանումը, տես 08.92
- պինդ ածխի արդյունահանմանը զուգորդող օժանդակ գործունեությունը` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 09.90
- ածխի արդյունահանման նպատակով փորձնական հորատումը, տես 09.90
- պինդ վառելիքի արտադրություն կոքսահնոցներում, տես 19.10
- քարածխի բրիկետների արտադրությունը, տես 19.20
- քարածխի արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեությունը, տես 43.12
Գորշ ածխի (լիգնիտի) արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- ստորգետնյա եղանակով կամ բացահանքերում գորշ ածխի (լիգնիտի) արդյունահանում, ներառյալ արդյունահանումը հեղուկացման եղանակով
- գորշ ածխի (լիգնիտի) լվացում, ջրազրկում, մանրացում, սեղմում և այլն` գորշ ածխի որակի բարձրացման կամ փոխադրման և պահման հետ կապված այլ գործողություններ:
Բացառվում է`
- քարածխի արդյունահանումը, տես 05.10
- տորֆի արդյունահանումը, տես 08.92
- գորշ ածխի արդյունահանմանը զուգորդող օժանդակ գործունեությունը, տես 09.90
- գորշ ածխի արդյունահանման նպատակով փորձնական հորատումը, տես 09.90
- գորշ ածխի վառելիքային բրիկետների արտադրությունը, տես 19.20
- գորշ ածխի արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեությունը, տես 43.12
Անմշակ նավթի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- անմշակ նավթի արդյունահանում
- բիտումավոր թերթաքարի և բիտումավոր ավազաքարի արդյունահանում
- բիտումավոր թերթաքարերից և ավազաքարից անմշակ նավթի ստացում
- անմշակ նավթի ստացման հետ կապված գործողություններ` պարզվածքազատում (դեկանտում), աղազերծում, ջրազրկում, կայունացում և այլն:
Բացառվում է`
- նավթի և բնական գազի արդյունահանման օժանդակ գործունեությունը, տես 09.10
- նավթի և գազի հետախուզումը, տես 09.10
- զտած նավթամթերքի արտադրությունը, տես 19.20
- նավթի թորման ընթացքում հեղուկ նավթից գազերի անջատումը, տես 19.20
- խողովակաշարերի շահագործումը, տես 49.50
Բնական գազի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- գազանման անմշակ ածխաջրածնի (բնական գազի) արտադրություն
- խտուցքի արտազատում
- հեղուկ ածխաջրածնային թորամասերի զատում և անջատում
- գազի ծծմբազերծում
- սեղմման կամ հրաքայքայման (պիրոլիզի) միջոցով ծծմբաջրածնային հեղուկի ստացում:
Բացառվում է`
- նավթի և բնական գազի արդյունահանման օժանդակ գործունեությունը, տես 09.10
- նավթի և գազի հետախուզումը, տես 09.10
- նավթի թորման ընթացքում հեղուկ նավթից գազերի անջատումը, տես 19.20
- արդյունաբերական գազերի արտադրությունը, տես 20.11
- խողովակաշարերի շահագործումը, տես 49.50
Երկաթի հանքաքարի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- հանքաքարի արդյունահանում, հիմնականում արժևորված երկաթի պարունակությամբ
- երկաթի հանքաքարի հարստացում և շեղջաքարացում (ագլոմերացիա):
Բացառվում է`
- երկաթահրաքարերի արդյունահանումը և հարստացումը (բացի թրծումից), տես 08.91
Ուրանի հանքաքարի արդյունահանում
Թորիումի հանքաքարի արդյունահանում
Ռադիոակտիվ հանքաքարերի արդյունահանում
Պղնձի հանքաքարի արդյունահանում
Նիկելի հանքաքարի արդյունահանում
Ալյումին պարունակող հումքի արդյունահանում
Թանկարժեք (ազնիվ) մետաղների հանքաքարերի արդյունահանում
Կապարի, ցինկի, անագի հանքաքարերի արդյունահանում
Այլ գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանում, չներառված ուրիշ խմբավորումներում
Գեղազարդային և շինարարական քարերի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- չմշակած, կոպիտ տաշումով մշակած կամ կտրատած մարմարի, գրանիտի, ավազաքարի և այլ գեղազարդային, երեսպատման ու շինարարական քարերի արդյունահանում
- գեղազարդային և շինարարական քարերի հատում և ջարդում:
Բացառվում է`
- քարհանքերից դուրս քարի տաշումը, մշակումը և հարդարումը, տես 23.70
Կրաքարի և գիպսի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- կրաքարի արդյունահանում, ջարդում և հատում
- գիպսի և անհիդրիտի (անջուր գիպսաքարի) արդյունահանում Բացառվում է`
- քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար հանքահումքի արդյունահանումը, տես 08.91
Կավճի և չկալցինացված դոլոմիտի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- կավճի և չկալցինացված դոլոմիտի արդյունահանում:
Բացառվում է`
- քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար հանքահումքի արդյունահանումը, տես 08.91
- կալցինացված դոլոմիտի արտադրությունը, տես 23.52
Ավազի և խճի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերության և շինարարության համար ավազի արդյունահանում
- խճի արդյունահանում
- քարի, խճի, ավազի ջարդում և մանրացում
- ավազի բացահանքերի շահագործո :
Բացառվում է`
- գուդրոնային («ասֆալտային») ավազի արդյունահանումը, տես 06.10
Կավի և ճենակավի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- կավի, հրահեստ կավի, ճենակավի (կաոլինի) արդյունահանում
Քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար հանքահումքի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- բնական ֆոսֆատների և կալիումային աղերի արդյունահանում
- բնական ծծմբի արդյունահանում
- երկաթահրաքարերի (պիրիտների) արդյունահանում և հարստացում, բացի թրծումից
- բնական բարիումի սուլֆատի (բարիտ) և բարիումի կարբոնատի (վիտերիտ), բնական բորատների, բնական մագնեզիումի սուլֆատների (կիզերիտի) արդյունահանում
- հանքային գունանյութերի, ֆտորասպաթի և հիմնականում քիմիական նյութերի աղբյուր հանդիսացող այլ միներալների արդյունահանում
- կենդանական մնացուկների (գուանոյի) արդյունահանում:
Բացառվում է`
- աղի արդյունահանումը, տես 08.93
- երկաթահրաքարի թրծումը, տես 20.13
- քիմիական (սինթետիկ) պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրությունը, տես 20.15
Տորֆի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- տորֆի արդյունահանում
- տորֆի որակի բարձրացման կամ փոխադրման և պահման հետ կապված այլ գործունեություն:
Բացառվում է`
- տորֆի արդյունահանման օժանդակ ծառայությունները, տես 09.90
- տորֆից, բնահողից, ավազից, կավից, հանքային պարարտանյութերից և այլնից բնահողի համար խառնուրդների արտադրությունը, տես 20.15
- տորֆից արտադրանքի արտադրությունը, տես 23.99
Աղի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- ստորգետնյա եղանակով հանքավայրերից աղի արդյունահանում, ներառյալ լուծումը և ջրահանումը
- աղի արտադրություն ծովի ջրից կամ այլ աղաջրերից, շոգեհանման եղանակով
- աղի մանրացում, մաղում և զտում արդյունահանողի կողմից:
Բացառվում է`
- կերային աղի արտադրության համար աղի վերամշակումը, օրինակ` աղի յոդացումը, տես 10.84
- աղաջրի աղազերծման եղանակով խմելու ջրի արտադրությունը, տես 36.00
Բնական ասֆալտի և բիտումի արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- բնական ասֆալտի, ասֆալտիտների, կարծր բիտումների և ասֆալտային բիտում պարունակող լեռնային ապարների արդյունահանում
Բնական թանկարժեք քարերի (բացի ալմաստներից) և կիսաթանկարժեք քարերի արդյունահանում
Բնական ալմաստների արդյունահանում
Պեմզայի և բնական հղկանյութերի արդյունահանում
Այլ բնական հանքանյութերի և ապարների արդյունահանում
Այս ենթադասը ներառում է`
- անկիզաքարի (ասբեստի), դիատոմիտների (ապարների), բնական գրաքարի (գրաֆիտի), քարացած սիլիկահողերի, բնական ցեոլիտի, ճարպաքարի (տալկի), դաշտային սպաթի և այլնի արդյունահանում
- կվարցի, թերթաքարի և այլնի արդյունահանում
Նավթի և բնական գազի արդյունահանման բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում
Այս ենթադասը ներառում է նավթի և գազի արդյունահանման բնագավառում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով մատուցվող օժանդակ ծառայություններ`
- նավթի և գազի արդյունահանման հետ կապված հետախուզական ծառայություններ, նոր հանքավայրերի որոնման ավանդական երկրաբանական աշխատանքներ
- ուղղորդված հորատում և գերհորատում, հետադարձ-առաջընթաց փորում, հորատման աշտարակի տեղակայում, նորոգում և ապատեղակայում, նավթի և գազի հորանների, շրջատար խողովակների ցեմենտապատում, հորատանցքերի լցում, փակում և այլն
- հանքավայրի տարածքում փոխադրման նպատակով բնական գազի հեղուկացում և հեղուկացված գազի վերածում բնական գազի
- ցամաքեցման, ջրահանման ծառայություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
- գազի և նավթի արդյունահանման համար փորձնական հետախուզական հորատում
- նավթի և գազի հանքավայրի տարածքում հակահրդեհային, հրաշիջական ծառայություններ:
Բացառվում է`
- նավթի և գազի արդյունահանման բնագավառում արդյունահանող գործարկուի (օպերատորի) կողմից մատուցվող ծառայությունները, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով տես 06.10, 06.20
- հանքագործական մեքենաների մասնագիտացված նորոգումը, տես 33.12
- հանքավայրից դուրս տեղափոխման նպատակով բնական գազի հեղուկացումը և հեղուկացված գազի վերածումը բնական գազի, տես 52.21
- երկրաֆիզիկական, երկրաբանական և սեյսմիկ հետազոտական գործունեությունը, տես 71.12
Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում
Այս ենթադասը ներառում է 05, 07 և 08 բաժիններում դասակարգված հանքագործական արդյունաբերության ճյուղերում`
- հանքագործական և բացահանքերի շահագործման հետ կապված երկրաբանական հետախուզական ծառայություններ, օրինակ` նոր հանքավայրերի որոնման ավանդական երկրաբանական աշխատանքներ
- հանքավայրի տարածքում հորանների չորացման և ջրահանման ծառայություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
- հորատանցքերի փորձնական հետախուզական հորատում:
Բացառվում է`
- հանքագործական և բացահանքերի շահագործման բնագավառում արդյունահանող գործարկուի (օպերատորի) կողմից մատուցվող ծառայությունները` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 05, 07 կամ 08 հատվածները
- հանքագործական մեքենաների մասնագիտացված նորոգումը, տես 33.12
- երկրաֆիզիկական, երկրաբանական և սեյսմիկ հետազոտական գործունեությունը, տես 71.12