Հացահատիկային մշակաբույսերի (բացի բրնձից) աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- ցորենի, գարու, աշորայի, վարսակի, կորեկի, եգիպտացորենի, սորգոյի և այլ հացահատիկային մշակաբույսերի աճեցում:
Բացառվում է`
- բրնձի աճեցումը, տես 01.12.0
- հնդկացորենի աճեցումը, տես 01.19.9
- քաղցր եգիպտացորենի աճեցումը, տես 01.13.9
Հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- լոբու, սիսեռի, ոլոռի, տափոլոռի, մաշի, ոսպի, լյուպինի և այլ հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցում:
Բացառվում է`
- անասնակերի համար եգիպտացորենի աճեցումը, տես 01.19.1
Յուղատու մշակաբույսերի (սերմերի) աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- գետնընկույզի (արախիսի), գերչակի, վուշի, մանանեխի, քունջութի, կանջրակի (վայրի քրքումի), բամբակի, արևածաղկի, կտավատի, խորդենու, սոյայի և այլ յուղատու մշակաբույսերի և դրանց սերմերի աճեցում:
Բացառվում է`
- յուղատու պտուղների աճեցումը, տես 01.26.0
Բանջարանոցային մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- ծնեբեկի, կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկկոլիի (ծնեբեկի կաղամբի), հազարի, եղերդակի, սպանախի, ընտանի կանկարի (արտիճուկի), տերևավոր կամ կոթունավոր այլ բանջարեղենի աճեցում
- վարունգի, սմբուկի, լոլիկի և այլ պտղային բանջարեղենի աճեցում
- գազարի, շաղգամի, սխտորի, սոխի, սոխ-պրասի և այլ արմատապտղային և կոճղեզավոր բանջարեղենի աճեցում
- շաքարի ճակնդեղի և դրա սերմացուի աճեցում, բացի այլ ճակնդեղի սերմացուից
- բանջարեղենային մշակաբույսերի սերմացուի աճեւմ:
Բացառվում է`
- պատիճավոր պղպեղի և այլ համեմունքային ու անուշահոտ մշակաբույսերի աճեցումը, տես 01.28.1
- բանջարանոցային մշակաբույսերի աճեցումը ջերմոցային տնտեսություններում, տես 01.13.5
Բոստանային մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- ձմերուկի, դդմի, սեխի և այլ բոստանային մշակաբույսերի և տնկանյութերի աճեցում:
Բացառվում է`
- բոստանային մշակաբույսերի աճեցումը ջերմոցային տնտեսություններում, տես 01.13.5
Կարտոֆիլի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- կարտոֆիլի և դրա տնկանյութի աճեցում
Սնկերի և գետնասնկերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- սնկերի և գետնասնկերի (տրյուֆելների) աճեցում:
Բացառվում է`
- սնկամարմնի աճեցումը, տես 01.30.9
Բանջարեղենի, բոստանային մշակաբույսերի աճեցում ջերմոցային տնտեսություններում
Այլ բանջարեղենի, բոստանային մշակաբույսերի և արմատապալարապտուղների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- մանիոկի, բատատի և այլ պալարապտղային մշակաբույսերի աճեցում
- քաղցր եգիպտացորենի աճեցում
- այլ բանջարեղենի աճեցում
- այլ բանջարեղենային մշակաբույսերի սերմացուի աճեցում:
Բացառվում է`
- կարտոֆիլի աճեցումը, տես 01.13.3
Շաքարեղեգի աճեցում
Բացառվում է`
- շաքարի ճակնդեղի աճեցումը, տես 01.13.1
Ծխախոտի աճեցում
Բացառվում է`
- ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, տես 12.00
Թելատու մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- բամբակի աճեցում
- ջութի, կենաֆի և մանածագործական այլ թելատու մշակաբույսերի աճեցում
- վուշի և սովորական կանեփի աճեցում
- սիզալի և ագավա տեսակի այլ թելատու մշակաբույսերի աճեցում
- աբակայի, ճենականեփի և այլ մանածագործական մշակաբույսերի աճեցում
- այլ թելատու մշակաբույսերի աճեցում
Կերային մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է որպես անասնակեր օգտագործվող ոչ բազմամյա այլ մշակաբույսերի աճեցումը՝
- կերային կաղամբի, եգիպտացորենի, կերային շաղգամի և ճակնդեղի, կերային արմատների, երեքնուկի, առվույտի, կորնգանի և համանման այլ խոտերի ու մշակաբույսերի աճեցում
- կերային ճակնդեղի և այլ մշակաբույսերի սերմացուի աճեցում (բացի շաքարի ճակնդեղի սերմացուից):
Բացառվում է`
- միամյա և երկամյա համեմունքային, անուշահոտ, թմրամիջոցներ պարունակող մշակաբույսերի, դեղաբույսերի աճեցումը, տես 01.28
- շաքարի ճակնդեղի և դրա սերմացուի աճեցումը, տես 01.13.1
Ծաղիկների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- ծաղիկների աճեցում, ներառյալ կտրած ծաղիկները և ծաղկի կոկոնները
- ծաղկի սերմացուի աճեցում
Այլ հատիկային ու դաշտային ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- հնդկացորենի աճեցում
- այլ հատիկային ու դաշտային ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում:
Բացառվում է`
- միամյա և երկամյա համեմունքային, անուշահոտ, թմրամիջոցներ պարունակող մշակաբույսերի և դեղաբույսերի աճեցումը, տես 01.28
Խաղողի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- տեխնիկական և սեղանի խաղողի տեսակների աճեցում:
Բացառվում է`
- գինու արտադրությունը, տես 11.02.0
Արևադարձային և մերձարևադարձային պտուղների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- արևադարձային և մերձարևադարձային մրգերի` ավոկադոյի, բանանի, ներառյալ պլանտանը, մանգոյի, պապայայի, գուավայի, ֆեյխոայի, արքայախնձորի աճեցում
- խուրմայի, թզի, նռան աճեցում
- այլ արևադարձային և մերձարևադարձային պտուղների աճեցում
Ցիտրուսային պտուղների աճեցում
Կորիզավոր պտուղների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- դեղձի, ներառյալ նեկտարինները, ծիրանի, բալի, կեռասի, սալորի, հոնի և այլ կորիզավոր պտուղների աճեցում
Հնդավոր պտուղների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- խնձորի, տանձի, սերկևիլի և այլ հնդավոր պտուղների աճեցում
Հատապտուղների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- հապալասի, հաղարջի, մորու, ելակի, կիվիի և այլ հատապտուղների աճեցում
- հատապտղային մշակաբույսերի տնկանյութերի աճեցում
Այլ պտուղների, հատապտուղների և ընկույզների աճեցում, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- այլ պտուղների և հատապտուղների, դրանց տնկանյութերի աճեցում:
Բացառվում է`
- հնդընկույզի (կոկոսյան ընկույզի) աճեցումը, տես 01.26.0
Յուղատու պտուղների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- յուղատու պտուղների` ձիթապտղի, հնդընկույզի, փշարմավի (չիչխանի) աճեցում
- այլ յուղատու պտուղների աճեցո:
Բացառվում է`
- սոյայի, գետնընկույզի (արախիսի) և այլ յուղատու սերմերի աճեցումը, տես 01.11.3
Ըմպելիքների պատրաստման համար մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- ըմպելիքների պատրաստման համար մշակաբույսերի` սուրճի, թեյի տերևի, մատեի, կակաոյի աճեցում
- ըմպելիքների պատրաստման համար այլ մշակաբույսերի աճեցում
Համեմունքային և անուշահոտ մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- միամյա, երկամյա և բազմամյա համեմունքային և անուշահոտ մշակաբույսերի` Piper և Capsicum ցեղատեսակի պղպեղի, չիլիի, մշկընկույզի, անիսոնի, վանիլի, բադիանի, հիլի, դարչինի, մեխակի, հմուլի, համեմունքային և անուշահոտ այլ մշակաբույսերի աճեցում
Թմրամիջոցներ պարունակող մշակաբույսերի և դեղաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- թմրամիջոցներ պարունակող մշակաբույսերի և դեղաբույսերի աճեցում
Ամանորի համար փշատերև ծառատեսակների աճեցում
Այլ բազմամյա մշակաբույսերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- կաուչուկաբեր ծառերի աճեցում` կաուչուկ ստանալու համար
- ծառերի աճեցում` բուսահյութ ստանալու համար
- բույսերի աճեցում` հյուսկեն նյութեր ստանալու համար:
Բացառվում է`
- ծաղիկների, ծաղկի կոկոնների աճեցումը, ծաղկի սերմերի աճեցումը, տես 01.19.2
- վայրի ծառերի հյութի (խեժի) հավաքումը, տես 02.30
Տնկիների և արմատակալների աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- տնկիների աճեցում և նախապատրաստում ծառատունկի համար
- արմատակալների աճեցում
- տնկիների, բացառությամբ անտառատնկիները, տնկում, էտում, պատվաստում:
Բացառվում է`
- անտառի վերականգնման համար տնկիների տնկումը, տես 02.10.0
Այլ տնկանյութերի աճեցում
Այս ենթադասը ներառում է`
- այլ տնկանյութերի` պատվաստակալերի, սածիլների, սոխուկների, պալարների աճեցում, սածիլում, տնկում
- գեղազարդային նպատակով սածիլների և բույսերի, ներառյալ ճիմը, աճեցում
- սնկամարմնի աճեցո:
Բացառվում է`
- սերմեր ստանալու համար մշակաբույսերի աճեցումը, տես 01.1, 01.2
Կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների բուծում
- կովի, գոմեշի և այլ խոշոր եղջերավոր կենդանիների անմշակ կաթի արտադրություն
- կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների սերմնահեղուկի արտադրություն:
Բացառվում է`
- կաթի մշակումը, տես 10.51
Այլ խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- մսատու խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների բուծում
- ցուլի սերմնահեղուկի արտադրություն
Ձիերի և ձիազգիների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- ձիերի, ավանակների, ջորիների և այլ ձիազգիների բուծում և սերմնահեղուկի արտադրություն:
Բացառվում է`
- ախոռներում արշավաձիերի խնամքը, ձիավարության դպրոցների գործունեությունը, տես 93.19
Ուղտերի բուծում
Այս ենթադասը ներառում է`
- ուղտերի բուծում և սերմնահեղուկի արտադրություն
Ոչխարների և այծերի բուծում
Այս ենթադասը ներառում է`
- ոչխարների և այծերի բուծում
- ոչխարի, այծի անմշակ կաթի արտադրություն
- անմշակ բրդի և աղվամազի արտադրություն
- ոչխարների և այծերի սերմնահեղուկի արտադրություն:
Բացառվում է`
- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով ոչխարների խուզումը, տես 01.62
- գզգզած բրդի արտադրությունը, տես 10.11
- ոչխարի, այծի կաթի մշակումը, տես 10.51
Ընտանի թռչունների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- ընտանի թռչունների` հավերի, հնդկահավերի, բադերի, սագերի, խայտահավերի բուծում և սերմնահեղուկի արտադրություն
- ձվի արտադրություն
- թխսամեքենաների շահագործում` ընտանի թռչունների ճտերի բուծման համար Բացառվում է`
- բմբուլի, փետուրի արտադրությունը, տես 10.12
- մասնագիտացված թռչնաբուծական ֆերմաներում ջայլամների, փասիանների և համանման թռչունների բուծումը, տես 01.49.9
Մեղվաբուծություն, մեղրի և մեղրամոմի արտադրություն
Տնային կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- տնային կենդանիների (բացառությամբ ձկները)` շների, կատուների, գերմանամկների, երկարապոչ թութակների և նման թռչունների բուծում:
Բացառվում է`
- ընտանի թռչունների բուծումը, տես 01.47.0
- որսի և որսորդության արդյունքում կենդանիների հումամշակ կաշվի ստացումը, տես 01.70.1
- տնտեսություններում գորտերի, կոկորդիլոսների, ջրային որդերի բուծումը, տես 03.21, 03.22
- ձկնաբուծությունը, տես 03.21, 03.22
- տնային կենդանիների վարժեցումը և խնամքը, տես 96.09
Շերամաբուծություն, շերամի բոժոժների արտադրություն
Բացառվում է`
- տնտեսություններում գորտերի, կոկորդիլոսների, ջրային որդերի բուծումը, տես 03.21, 03.22
Ճագարների և այլ մորթատու կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- ճագարների բուծում
- մորթատու կենդանիների հումամշակ կաշվի արտադրությո:
Բացառվում է`
- որսի և որսորդության արդյունքում կենդանիների անմշակ կաշվի ստացումը, տես 01.70.1
Այլ կենդանիների բուծում
Այս ենթադասը ներառում է`
- ձեռնասուն կենդանիների, կիսավայրի կամ վայրի կենդանիների, թռչունների, սողունների, միջատների բուծում
- սողունների, թռչունների անմշակ կաշվի արտադրություն
- որդերի, ցամաքային կակղամորթների, խխունջների և նման կենդանիների բուծում
- տարբեր այլ կենդանիների բուծ Բացառվում է`
- ընտանի թռչունների բուծումը, տես 01.47.0
- որսի և որսորդության արդյունքում կենդանիների անմշակ կաշվի ստացումը, տես 01.70.1
- տնտեսություններում գորտերի, կոկորդիլոսների, ջրային որդերի բուծումը, տես 03.21, 03.22
- ձկնաբուծությունը, տես 03.21, 03.22
- տնային կենդանիների վարժեցումը և խնամքը, տես 96.09
Խառը գյուղատնտեսություն
Այս ենթադասը ներառում է կենդանիների բուծման և մշակաբույսերի աճեցմանը զուգորդված գործունեությունը, երբ չի կարող կիրառվել հիմնական գործունեության տեսակի որոշման սկզբունքը և տարանջատվել բուսաբուծության կամ անասնաբուծության մասնագիտացված արտադրությունը:
Եթե տնտեսությունների գործունեության մասնագիտացման գործակիցը յուրաքանչյուր բնագավառում գերազանցում է համախառն արտադրանքի 66%-ը, ապա դրանք դասակարգվում են որպես խառը բուսաբուծական կամ խառը անասնաբուծական գործունեություն վարող տնտեսություն:
Բացառվում է`
- բուսաբուծական տնտեսությունները, տես 01.1, 01.2, 01.3 խմբերը
- անասնաբուծական տնտեսությունները, տես 01.4 խումբը
Ոռոգման ցանցերի շահագործում գյուղատնտեսական նպատակներով
Այս ենթադասը ներառում է`
- գյուղատնտեսական նպատակներով ոռոգման ցանցերի, կայանքների շահագործում:
Բացառվում է`
- ոռոգման ջրանցքների շահագործումը, տես 36.00.0
- շինարարական տարածքի ցամաքուրդը (դրենաժ), տես 43.12
- բնահողի, այդ թվում` գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերը, ցամաքուրդը (դրենաժը), տես 43.12
Գյուղատնտեսական մեքենաների շահագործում
Այս ենթադասը ներառում է`
- գյուղատնտեսական մեքենաների տրամադրում վարորդով, անձնակազմով:
Բացառվում է`
- գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը և գործառնական լիզինգը առանց գործարկուի (օպերատորի), տես 77.31.0
Բուսաբուծության բնագավառում այլ օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է բուսաբուծության բնագավառում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով իրականացվող գյուղատնտեսական գործունեություն`
- բնահողի պատրաստում, ցանք
- մշակաբույսերի մշակում և աճեցում
- մշակաբույսերի սրսկում, այդ թվում` օդից
- մրգատու ծառերի և խաղողի վազերի էտում
- բրնձի սածիլում, ճակնդեղի նոսրացում
- բերքահավաք
- վնասատու միջատներից, կրծողներից (ներառյալ նապաստակները) մշակաբույսերի պաշտպանություն
- գյուղատնտեսական և էկոլոգիական նպատակներով բնահողի բարելավում:
Բացառվում է`
- բերքահավաքից հետո բերքի նախնական մշակման ծառայությունները, տես 01.63.0
- ոռոգման ջրանցքների շահագործումը, տես 36.00.0
- բնահողի ցամաքուրդը (դրենաժը), տես 43.12
- բնատեսարանային (լանդշաֆտային) ճարտարապետությունը, տես 71.11
- գյուղատնտեսների և գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների ծառայությունները, տես 74.90
- գեղազարդային այգեգործությունը, բնապատկերային ձևավորումը, տես 81.30.0
- գյուղատնտեսական ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպումը, տես 82.30
Անասնաբուծության բնագավառում օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է անասնաբուծության բնագավառում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով իրականացվող գյուղատնտեսական գործունեություն`
- կենդանիների աճին, բազմացմանը, մթերատվությանը խթանող գործունեություն
- հոտի վիճակի հետազննման, կենդանիների տեղից տեղ, արոտավայրեր փոխադրման, արածեցման, ընտանի թռչունների ամորձատման, գոմերի, հավանոցների, այլ անասնատեղերի մաքրման, գոմաղբի հավաքման ծառայություններ
- արհեստական սերմնավորման հետ կապված գործունեություն
- ձիարանների ծառայություններ
- ոչխարների խուզում
- անասնաբուծական տնտեսություններում կենդանիների կերակրում և խնամք
- ձիերի պայտման ծառայություններ:
Բացառվում է`
- միայն կենդանիների պահման համար տարածքների հանձնումը վարձակալության, տես 68.20
- անասնաբուժական ծառայությունները, կենդանիների պատվաստումը, տես 75.00
- կենդանիների (հոտերի) վարձակալումը, տես 77.39
- տնային կենդանիների վարժեցումը և խնամքը, տես 96.09
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի մշակում
Այս ենթադասը ներառում է շուկայում իրացման համար նախատեսված բերքի նախնական մշակման ծառայությունները՝
- շուկայում իրացման նպատակով մշակաբույսերի նախնական մշակում` մաքրում, տեսակավորում, կճեպահանում, ախտահանում
- բամբակի առաջնային մաքրում
- ծխախոտի տերևների նախնական մշակում, օրինակ` չորացում
- կակաո-ունդի կճեպահանում
- պտուղների մոմապա։ Բացառվում է`
- 01.1, 01.2, 01.3 խմբերում ներառված գյուղատնտեսական արտադրանքի մշակումը
- սերմացուների որակի բարձրացմանն ուղղված ծառայությունները, տես 01.64.0
- ծխախոտի վերաչորացումը, տերևների կոթերի անջատումը, տես 12.00
- առևտրով, շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող գործակալների և ընկերությունների գործունեությունը, տես բաժին 46
- գյուղատնտեսական հումքի մեծածախ առևտուրը, տես 46.2
Սերմերի մշակում, սերմացուի ֆոնդի ձևավորում
Այս ենթադասը ներառում է բերքահավաքից հետո որակյալ սերմացու ստացմանն ուղղված գործունեությունը` սերմերի տեսակավորումը, մեխանիկական կամ վնասատուներից վնասված, ոչ հասուն հատիկների հեռացումը, ինչպես նաև սերմերի չորացումը, շտեմարաններում պահելու համար բավարար խոնավության ապահովումը:
Այս գործունեությունը ներառում է նաև սերմերի մաքրումը, չորացումը, տեսակավորումը` շուկայում իրացնելու համար:
Այստեղ է դասակարգվում նաև գենետիկորեն ձևափոխված սերմերի ստացումը:
Բացառվում է`
- սերմերի աճեցումը, տես 01.1 և 01.2 խմբերը
- յուղի ստացման համար սերմերի մշակումը, տես 10.41
- նոր կամ ձևափոխված սերմերի ստեղծմանն ուղղված հետազոտությունները, տես 72.11
Որսորդություն, վայրի կենդանիների որսում որոգայթներով
Որսորդության բնագավառում ծառայությունների մատուցում
Անտառաբուծություն, անտառային տնտեսության բնագավառում այլ հարակից գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- շինափայտի անտառի աճեցում` տնկիների տեղափոխում, անտառների նոսրացում, պահպանում, անտառի կամ անտառաշերտերի վերականգնում
- մատղաշ անտառի աճեցում, խյուսափայտի և վառելափայտի արտադրություն
- անտառաբուծություն Նշված աշխատանքները իրականացվում են բնական անտառներում կամ անտառատնկարկներում:
Բացառվում է`
- ամանորի համար փշատերև ծառատեսակների աճեցում, տես 01.29.1
- ծառերի տնկարանների գործունեությունը, բացի անտառատնկարաններից, տես 01.30.1
- սնկերի, վայրի բույսերի և այլ անտառամթերքի հավաքումը, տես 02.30
- փայտակտորների, փայտաշերտերի արտադրությունը, տես 16.10
Անտառմշակող արդյունաբերության համար կլոր անտառանյութի արտադրություն
Ամրակման փայտանյութի, սյուների, փայտաձողերի և այլնի արտադրություն
Վառելափայտի, բնափայտի մնացորդների, կտորտանքի, սղոցուքի, թեփի, տաշեղի հավաք որպես վառելիք օգտագործման
Համար
Փայտածխի արտադրություն ավանդական եղանակով
Բացառվում է՝ -փայտածխի արտադրությունը մասնաթորման եղանակով, տես 20.14.9
Վայրի բույսերի և անտառամթերքի հավաքում
Այս ենթադասը ներառում է վայրի բույսերի` սնկերի, գետնասնկերի, հատապտուղների, ընկույզների, կաղնու և ձիակասկի, բալատայի (կաուչուկանման ծառահյութ) և այլ ռետինանման բևեկնի (փշատերև ծառերի խեժանյութ), խցանակեղևի, բուսական թելքի և հանուկների, կկվավուշի, քարաքոսի, ուրցի, դաղձի, երիցուկի, արևքուրիկի և այլ բուսատեսակների հավաքումը:
Բացառվում է`
- նշված մթերքի արդյունաբերական արտադրությունը, տես 01 բաժին
- սնկերի և գետնասնկերի աճեցումը, տես 01.13.4
- հատապտուղների և ընկույզների աճեցումը, տես 01.25.1, 01.25.2
- վառելափայտի հավաքումը, մթերումը, տես 02.20.3
- փայտակտորների, փայտատաշեղի արտադրությունը, տես 16.10.0
Անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում
Այս ենթադասը ներառում է անտառաբուծության բնագավառում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով իրականացվող գործունեությունը`
- անտառային տնտեսության նյութաարտադրական պաշարների հաշվառում
- անտառատնտեսավարական աշխատանքներ
- անտառի նյութական գնահատում
- անտառի պաշտպանություն հրդեհներից
- անտառի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից
- փայտամթերման բնագավառում ծառայություններ, օրինակ` գերանների դարսակում, քարշակում, փոխադրում անտառի սահմաններում
- անտառային տնտեսության կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Բացառվում է`
- անտառատնկարանների գործունեությունը, տես 02.10.0
- անտառի բնահողի չորացումը, տես 43.12
- օժանդակ շինությունների համար անտառի հատվածատեղերի ստեղծումը, տես 43.12
Ձկնորսություն բաց ծովում
Այս ենթադասը ներառում է`
- ձկնորսություն առևտրային նպատակներով, օվկիանոսում, բաց ծովում կամ առափնյա ջրերում
- խեցեմորթների և կակղամորթների որս բաց ծովում
- կետերի որս
- ջրային կենդանիների` կրիաների, իժերի, տրեպանգների, ծովային ոզնիների և այլնի որս
- ձկնորսություն իրականացնող ձկնորսանավերում ձկների մշակում և պահածոյացում
- բնական մարգարիտների, սպունգների, մարջանների, ջրիմուռների, ծովային այլ մարմինների և նյութերի հավաքում:
Բացառվում է`
- ծովային ջրերում կաթնասուն կենդանիների` ծովացուլերի, փոկերի (բացի կետերից) որսը, տես 01.70.1
- կետերի մշակումը մասնագիտացված նավերում, տես 10.11.0
- ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակումը ծովային տնտեսություններում կամ ափամերձ ձկնային տնտեսություններում, տես 10.20
- ծովային կամ առափնյա ջրերում որպես փոխադրամիջոց զբոսանավակների վարձույթը նավավարի հետ, այդ թվում` ձկնորսանավարկության համար, տես 50.10
- ձկնապահպանման, ձկնահսկողության ծառայությունները, տես 84.24
- սպորտային կամ սիրողական ձկնորսությունը, տես 93.19
- սպորտային ձկնորսության արգելոցների գործունեությունը, տես 93.19
Ձկնորսություն քաղցրահամ ջրերում
Այս ենթադասը ներառում է`
- ձկնորսություն ներքին ջրերում առևտրային նպատակներով:
Բացառվում է`
- ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակումը, տես 10.20
- ձկնապահպանման, ձկնահսկողության ծառայությունները, տես 84.24
- սպորտային կամ սիրողական ձկնորսությունը, տես 93.19
- սպորտային ձկնորսության արգելոցների գործունեությունը, տես 93.19
Խեցգետինների որս քաղցրահամ ջրերում
Այս ենթադասը ներառում է`
- խեցգետինների, այլ խեցեմորթների և կակղամորթների որս քաղցրահամ ջրերում:
Բացառվում է`
- ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակումը, տես 10.20
Այլ ջրային կենդանիների որս քաղցրահամ ջրերում
Այս ենթադասը ներառում է`
- այլ ջրային կենդանիների որս քաղցրահամ ջրերում
- այլ մարմինների և ջրաբույսերի հավաքում քաղցրահամ ջրերում
Ձկնաբուծություն բաց ծովում
Այս ենթադասը ներառում է`
- ձկնաբուծություն ծովային ջրերում, ներառյալ ծովային դեկորատիվ ձկների բուծումը
- ոստրեների, օմարների, մանր ծովախեցգետինների (կրևետկաների), լանգուստի, ատամնավոր մանրաձկների բուծում
- ջրիմուռների և այլ ուտելի ծովաբույսերի աճեցում
- խեցեմորթների, այլ երկփեղկ ոստրեների և կակղամորթների, այլ ջրային կենդանիների բուծում ծովային ջրերում
- ձկնաբուծություն աղի ջրերում
- ձկնաբուծություն աղի ջրով ջրամբարներում
- ծովային ձկնաինկուբատորների գործունեություն
- որդերի բուծում ծովային տնտեսություններում:
Բացառվում է`
- գորտերի բուծումը, տես 03.22
- սպորտային ձկնորսության արգելոցների գործունեությունը, տես 93.19
Ձկնաբուծություն քաղցրահամ ջրերում
Այս ենթադասը ներառում է`
- ձկնաբուծություն քաղցրահամ ջրերում (լճերում, լճակներում)
- ձկների բուծում ինկուբատորներում (քաղցրահամ ջրերում):
Բացառվում է`
- ձկնաբուծությունը աղի ջրով ջրամբարներում, տես 03.21.0
- սպորտային ձկնորսության արգելոցների գործունեությունը, տես 93.19
Խեցգետինների, այլ խեցեմորթների և գորտերի բուծում
Այս ենթադասը ներառում է`
- խեցեմորթների, ոստրեների, այլ կակղամորթների և ջրային այլ կենդանիների բուծում քաղցրահամ ջրերում
- գորտերի բուծո:
Բացառվում է`
- ձկնաբուծությունը աղի ջրով ջրամբարներում, տես 03.21.0