Պլաստմասսե սալերի, թերթերի, խողովակների և տրամատների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- սալերի, շերտերի, թերթերի, բլոկների, ժապավենների, թաղանթների և այլ պլաստմասսե կիսապատրաստվածքների (ինքնասոսնձվող կամ ոչ) արտադրություն
- խողովակների, ճկախողովակների, ճկափողերի և համանման պլաստմասսե պատրաստի արտադրատեսակների ու դրանց կցվանքների արտադրություն
- ցելոֆանե թերթերի կամ ժապավենների արտադրություն:
Բացառվում է`
- նախնական ձևերով պլաստմասսաների արտադրությունը, տես 20.16.0
- սինթետիկ և բնական ռետինից արտադրատեսակների արտադրությունը, տես 22.1
Էլեկտրակայանների և Էլեկտրահաղորդման համակարգերի շինարարություն
Այս ենթադասը ներառում է`
- հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների, հողմային, արևային և այլ տեսակի էլեկտրակայանների, ենթակայանների և համանման կառույցների շինարարություն
- էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերի շինարարություն, մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների) անցկացում:
Բացառվում է`
- շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1