Գտնված: 3

Գործունեության կոդեր

BՀանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում
09.10.0
Sales tax 10%
Նավթի և բնական գազի արդյունահանման բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում
Այս ենթադասը ներառում է նավթի և գազի արդյունահանման բնագավառում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով մատուցվող օժանդակ ծառայություններ` - նավթի և գազի արդյունահանման հետ կապված հետախուզական ծառայություններ, նոր հանքավայրերի որոնման ավանդական երկրաբանական աշխատանքներ - ուղղորդված հորատում և գերհորատում, հետադարձ-առաջընթաց փորում, հորատման աշտարակի տեղակայում, նորոգում և ապատեղակայում, նավթի և գազի հորանների, շրջատար խողովակների ցեմենտապատում, հորատանցքերի լցում, փակում և այլն - հանքավայրի տարածքում փոխադրման նպատակով բնական գազի հեղուկացում և հեղուկացված գազի վերածում բնական գազի - ցամաքեցման, ջրահանման ծառայություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով - գազի և նավթի արդյունահանման համար փորձնական հետախուզական հորատում - նավթի և գազի հանքավայրի տարածքում հակահրդեհային, հրաշիջական ծառայություններ: Բացառվում է` - նավթի և գազի արդյունահանման բնագավառում արդյունահանող գործարկուի (օպերատորի) կողմից մատուցվող ծառայությունները, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով տես 06.10, 06.20 - հանքագործական մեքենաների մասնագիտացված նորոգումը, տես 33.12 - հանքավայրից դուրս տեղափոխման նպատակով բնական գազի հեղուկացումը և հեղուկացված գազի վերածումը բնական գազի, տես 52.21 - երկրաֆիզիկական, երկրաբանական և սեյսմիկ հետազոտական գործունեությունը, տես 71.12
CՄշակող արդյունաբերություն
10.91.0
Sales tax 7%micro / 0%
Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - պատրաստի կերերի, ներառյալ խտացրած անասնակերի և կերային հավելումների արտադրությունը գյուղատնտեսական կենդանիների համար - չխառնած կերերի պատրաստում գյուղատնտեսական կենդանիների համար - կենդանիների սպանդի արդյունքում ստացված մնացուկների մշակում անասնակեր արտադրելու համար: Բացառվում է` - անասնակերի արտադրությունում օգտագործվող ձկներից և այլ ջրային կենդանիներից ոչ սննդային ալյուրի, փոշու արտադրությունը, տես 10.20 - յուղերի արտադրության համար բամբակի աղվամազի, քուսպի և այլ մնացուկների մշակումը, տես 10.41 - գործունեության արդյունքում կողմնակի մթերքի ստացումը, որը առանց հատուկ մշակման կարող է օգտագործվել որպես անասնակեր, օրինակ` յուղատու սերմերի մշակման արդյունքում (տես 10.41) կամ ալրաղաց արդյունաբերությունում (տես 10.61) ստացված կողմնակի մթերքը
30.91.0
Sales tax 7%micro / 0%
Մոտոցիկլների արտադրություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.