Այս ենթադասը ներառում է անասնաբուծության բնագավառում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով իրականացվող գյուղատնտեսական գործունեություն`
- կենդանիների աճին, բազմացմանը, մթերատվությանը խթանող գործունեություն
- հոտի վիճակի հետազննման, կենդանիների տեղից տեղ, արոտավայրեր փոխադրման, արածեցման, ընտանի թռչունների ամորձատման, գոմերի, հավանոցների, այլ անասնատեղերի մաքրման, գոմաղբի հավաքման ծառայություններ
- արհեստական սերմնավորման հետ կապված գործունեություն
- ձիարանների ծառայություններ
- ոչխարների խուզում
- անասնաբուծական տնտեսություններում կենդանիների կերակրում և խնամք
- ձիերի պայտման ծառայություններ:
Բացառվում է`
- միայն կենդանիների պահման համար տարածքների հանձնումը վարձակալության, տես
68.20
- անասնաբուժական ծառայությունները, կենդանիների պատվաստումը, տես
75.00
- կենդանիների (հոտերի) վարձակալումը, տես
77.39
- տնային կենդանիների վարժեցումը և խնամքը, տես
96.09