Գտնված: 27

Գործունեության կոդեր

RՄշակույթ, զվարճություններ եվ հանգիստ
90.01.0
Sales tax 10%
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն
90.02.0
Sales tax 10%
Կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
90.03.0
Sales tax 10%
Ստեղծագործական գործունեություն
90.04.0
Sales tax 10%
Մշակութային օբյեկտների գործունեություն
91.01.1
Sales tax 10%
Գրադարանների գործունեություն
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի գրադարանների, գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների` բաժնույթի, ընթերցասրահների, ունկնդրման ու դիտման սրահների, գրապահոցների գործունեությունը՝ - գրադարանից օգտվողների հարցումներին համապատասխան գրադարանային-տեղեկատվական ծառայությունների մատուցում - գրադարանային հավաքածուների համալրում, հաշվառում, պահպանում, գրացուցակավորում (կատալոգների ստեղծում) - գրադարանային հավաքածուների կազմից տեղեկատվություն կրող տպագիր նյութերի, տեսաձայնային կամ այլ կրիչների ժամանակավոր տրամադրում - գրադարանային հավաքածուների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում - գրադարանային հիմնապաշարի մանրալուսանկարահանում և սպասարկում
91.01.2
Sales tax 10%
Ֆիլմադարանների և ձայնադարանների գործունեություն
91.01.3
Sales tax 10%
Արխիվների գործունեություն
91.02.0
Sales tax 10%
Թանգարանների գործունեություն
Այս ենթադասը ներառում է թանգարանների գործունեությունը (բացառությամբ կենդանի ցուցանմուշներ ցուցադրող բուսաբանական և կենդանաբանական այգիների, բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը)` - կերպարվեստի, բնության, հնագիտության, բնագիտության, գիտական, մշակութային, կրոնական, պետական և մասնավոր հաստատությունների և այլ մասնագիտացված թանգարանների գործունեություն - բնության և պատմաճարտարապետական համալիրներից բաղկացած արգելոց-թանգարանների, ճարտարապետության և մոնումենտալ արվեստի հուշարձան-թանգարանների, տեսարժան վայրերին կից մշտական գործող ցուցասրահների և ցուցադրումների գործունեություն - պլանետարիումների գործունեություն: Բացառվում է՝ - առևտրային պատկերասրահների գործունեությունը, տես 47.78 - արվեստի գործերի, թանգարանային նմուշների վերականգնումը, տես 90.03.0 - գրադարանների և արխիվների գործունեությունը, տես 91.01 - բուսաբանական, կենդանաբանական այգիների և բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը, տես 91.04
91.03.0
Sales tax 10%
Պատմական վայրերի ու կառույցների շահագործում և պահպանում
Այս ենթադասը ներառում է` - պատմական վայրերի, պատմության և մշակույթի հուշարձանների, կառույցների, պանթեոնների, մոնումենտալ արվեստի հուշարձանների շահագործում և պահպանում: Բացառվում է` - պատմական վայրերի և կառույցների վերակառուցմանն ու վերականգնմանն ուղղված շինարարական գործունեությունը, տես F բաժինը
91.04.1
Sales tax 10%
Բուսաբանական և կենդանաբանական այգիների գործունեություն
91.04.2
Sales tax 10%
Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեություն
92.00.1
Sales tax 10%
Խաղատների գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - կենդանի խաղեր կազմակերպող և/կամ քսանից ավելի մեքենայացված խաղեր շահագործող խաղատների գործունեություն - զբոսաշրջային նավերի վրա խաղատների («լողուն խաղատներ») գործունեություն
92.00.2
Sales tax 10%
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործում
Այս ենթադասը ներառում է` - լոտոտրոնների, բինգոների և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված սարքերի շահագործում
92.00.3
Sales tax 10%
Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն - վիճակախաղերի տոմսերի իրացման ծառայություններ
92.00.4
Sales tax 10%
Տեսախաղային տերմինալների շահագործում
Այս ենթադասը ներառում է` -տեսախաղային տերմինալների սրահների գործունեություն
92.00.5
Sales tax 10%
Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - վիրտուալ մոլեխաղերի web-կայքերի կառավարման հետ կապված գործունեություն
92.00.6
Sales tax 10%
Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեություն
92.00.9
Sales tax 10%
Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված այլ գործունեություն
93.11.0
Sales tax 10%
Սպորտային օբյեկտների գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝ - սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ (ցանկապատված, ծածկով, սարքավորված կամ չսարքավորված հանդիսատեսի համար նստելատեղերով) կառույցների (օբյեկտների) գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, շների, ձիերի մրցավազքի մրցուղիների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն: - պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից: Բացառվում է՝ - դահուկային վերելակների շահագործումը, տես 49.39 - հանգստի և սպորտային պարագաների վարձույթը, տես 77.21.0 - մարմնամարզական օբյեկտների գործունեությունը, տես 93.13 - զբոսայգիների և լողափների գործունեությունը, տես 93.29
93.12.0
Sales tax 10%
Սպորտային ակումբների գործունեություն
Այս ենթադասը ներառում է պրոֆեսիոնալ կամ սիրողական ակումբների գործունեությունը, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին` - սպորտային ակումբների` ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և համանման ակումբների գործունեություն: Բացառվում է` - անհատական մարզիչների, ուսուցիչների սպորտային հրահանգումը, տես 85.51 - սպորտային միջոցառումների անցկացման հետ կապված գործունեությունը, տես 93.11 - պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից, տես 93.11
93.13.0
Sales tax 10%
Մարմնամարզական օբյեկտների գործունեություն
93.19.0
Sales tax 10%
Սպորտի բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն սեփական կամ ոչ սեփական օբյեկտներում - ինքնուրույն գործող մարզիկների, մրցավարների, ժամանակաչափողների, հրահանգիչների, գործունեություն - սպորտային միությունների և կարգավորող մարմինների գործունեություն - որոշակի սպորտաձևերի մրցումներում արդյունքների խթանմանն ուղղված գործունեություն - մրցաձիերի ախոռների, վազքարշավի շների շնանոցների, մրցարշավի մեքենաների ավտոտնակների գործունեություն - սպորտային որսորդության կամ սպորտային ձկնորսության արգելոցների գործունեություն - սարերում ուղեկցորդների գործունեություն - սիրողական կամ սպորտային որսորդության կամ ձկնորսության կազմակերպման օժանդակ գործունեություն: Բացառվում է` - հանգստի և սպորտային պարագաների վարձույթը, տես 77.21.0 - սպորտային և սպորտային խաղերի դպրոցների գործունեությունը, տես 85.51 - սպորտային մարզիչների, ուսուցիչների գործունեությունը, տես 85.51 - բացօթյա կամ փակ տարածքներում պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար սպորտային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կամ չունեցող կազմակերպությունների կողմից, տես 93.11, 93.12 - զբոսայգիների և լողափների գործունեությունը, տես 93.29
93.21.0
Sales tax 10%
Հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում
Այս ենթադասը ներառում է ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում հանգստի կազմակերպման գործունեություն` ատրակցիոնների շահագործում, էստրադային ներկայացումների, թեմատիկ ցուցադրումների, խաղերի, ցամաքային կամ ջրային զբոսանքների կազմակերպում, զբոսախնջույքների համար տարածքի նախապատրաստում:
93.29.1
Sales tax 10%
Հրաձգարանների գործունեություն
93.29.2
Sales tax 10%
Բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է ժամանցի համար խաղերի կազմակերպման հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն, բացառությամբ սպորտային կամ մշակութային գործունեությունից:
93.29.3
Sales tax 10%
Համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեություն
Այս ենթադասը ներառում է համակարգչային սրահների կողմից համակարգչային խաղերի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ինտերնետ ակումբների կողմից իրականացվող գործունեությունը:
93.29.9
Sales tax 10%
Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատների սպասարկում - զբոսանավերի կայանատեղերի շահագործում - դահուկային ուղեգծերի սպասարկում - հանգստի և զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթ - զվարճալի ներկայացումների, զվարճալի բնույթի տոնավաճառների կազմակերպման հետ կապված գործունեություն - հանգստի համար լողափերի ծառայություններ, ներառյալ լողափնյա հարմարանքների (ցնցուղների, հանդերձարանների, կողպվող պահարանիկների, աթոռների և այլն) վարձույթը: Բացառվում է` - դահուկային վերելակների, ճոպանուղիների շահագործումը, տես 49.39 - ձկնորսական ծովային ճամփորդությունների կազմակերպումը, տես 50.10, 50.30 - անտառում, այլ հանգստավայրերում կարճ ժամկետով բնակատեղերով ապահովման, վրանային ճամբարների ծառայությունները, տես 55.30 - կարճ ժամկետով բնակության համար ավտոկցանքների տրամադրման, որսորդական և ձկնորսական ճամբարների, հանգստի համար այլ վրանային ճամբարների ծառայությունները, տես 55.30 - պարահրապարակներում խմիչքներով ապահովման գործունեությունը, տես 56.30 - կրկեսային և թատերական խմբերի գործունեությունը, տես 90.01

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.