Այս ենթադասը ներառում է լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ուռուցքաբանական, հոգեբուժական, թունաբանական, տարափոխիկ և մակաբուծական մասնագիտացված հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների գործունեությունը:
Այս ենթադասը ներառում է հիվանդանոցային պայմաններում բուժվող, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդներին մատուցվող բժշկական և միջին բժշկական անձնակազմի, լաբորատոր և տեխնիկական սպասարկման ծառայությունները, այդ թվում` ռադիոբանական, ռենտգենաբանական, թմրաբանական ծառայությունները, շտապ օգնության կաբինետների, վիրահատարանների, դեղագործական, ընտանիքի պլանավորման` ստերջացման, հղիության ընդհատման, պահպանման, հիվանդանոցներում կացության պայմանների ապահովման և համանման այլ ծառայությունները:
Այս ենթադասը ներառում է նաև հիվանդանոցներում կացության, սննդի և այլ անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Բացառվում է`
- բոլոր տեսակի նյութերի և արտադրատեսակների, բացի բժշկական, փորձարկումների և վերլուծությունների լաբորատորիաների գործունեությունը, տես
71.20
- անասնաբուժական ծառայությունները, տես
75.00
- դաշտային պայմաններում զինված ուժերի անձնակազմին տրամադրվող բժշկական ծառայությունները, տես
84.22
- ընդհանուր և մասնագիտացված ստոմատոլոգիական ծառայությունների` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ ծառայությունների մատուցումը, տես
86.23
- ստացիոնար հիվանդներին մասնավոր խորհրդատուների ծառայությունների մատուցումը, տես
86.2
- բժշկական հետազոտությունների լաբորատորիաների ծառայությունները, տես
86.90.0
- հիվանդների տեղափոխումը սանիտարական փոխադրամիջոցներով, տես
86.90.0