Գտնված: 31

Գործունեության կոդեր

PԿրթություն
85.10.0
Sales tax 10%
Նախադպրոցական կրթություն
Այս ենթադասը ներառում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը: Ներառում է նախադպրոցական կրթությունը, որն ապահովում է երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, դպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը, երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու և հաշվելու կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների և կարողությունների ձևավորումը, հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը, երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը, ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը: Բացառվում է՝ - երեխաների, ներառյալ դպրոցական հասակի երեխաները, շուրջօրյա խնամքը, առանց ուսուցման, տես 88.91
85.20.0
Sales tax 10%
Տարրական կրթություն
85.31.1
Sales tax 10%
Հիմնական կրթություն
Այս ենթադասը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրի իրականացումը, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը: Հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման նպատակներն են՝ սովորողի տարրական հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը, առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ uովորողների գիտական պատկերացման ձևավորումը, քննադատական մտածողության զարգացումը, լեզվամտածողության, գրագիտության, մաթեմատիկական տրամաբանության, աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ամրապնդումը, մասնագիտական կողմնորոշման ապահովումը ինքնուրույն աշխատանքի, կրթության և հաuարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովումը, դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի ձևավորումը, տարրական դպրոցում ձևավորված բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության ամրապնդումը, արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը, հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցությունն ունենալու պատրաստակամության և հետագայում զինծառայության անցնելու կարևորության գիտակցումը, ավագ դպրոցում կամ հիմնական կրթության հենքով նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը: Այս ենթադասը ներառում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) և հատուկ ուսումնական հաuտատություններում՝ հատուկ ծրագրերով:
85.31.2
Sales tax 10%
Միջնակարգ (լրիվ) կրթություն
Այս ենթադասը ներառում է՝ -միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման երրորդ աստիճանը` ավագ, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպումը: Ավագ դպրոցն ապահովում է հենքային հանրակրթական պատրաuտություն ապահովող գիտելիքների յուրացումը, կարող է իրականացնել նաև հոսքային ուսուցում, իրականացնելով անցումը բարձրագույն ուսումնական հաստատություն: - կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) հատուկ ուսումնական հաuտատություններում (հատուկ ծրագրերով): - միջնակարգ հանրակրթական ծրագրի երրորդ աստիճանը ավագ դպրոցը, որի նպատակն է հենքային հանրակրթական պատրաստություն ապահովող գիտելիքների յուրացումը, կարող է իրականացվել նաև հոսքային ուսուցում, իրականացվում է անցումը բարձրագույն ուսումնական հաստատություն:
85.32.1
Sales tax 10%
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
Այս ենթադասը ներառում է արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում և ուսուցում արհեuտագործական ուuումնարաններում, քոլեջներում, այլ մաuնագիտական ուuումնական հաuտատություններում ուuումնական հաuտատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող և անհատական ուսուցում իրականացնող վարպետների մոտ՝ մաuնագիտական (արհեuտագործական)` համապատասխան որակավորմամբ կադրեր պատրաuտելու նպատակով:
85.32.2
Sales tax 10%
Միջին մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուuումնական հաuտատություններում (առանձնացված ստորաբաժանումներում) լիցենզիայի առկայությամբ միջին մաuնագիտական կրթական ծրագրերի իրականացումը համապատասխան որակավորմամբ կադրեր պատրաuտելու նպատակով՝ - քոլեջների գործունեություն - միջին մաuնագիտական ուuումնական հաuտատությունների գործունեություն
85.32.9
Sales tax 10%
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական այլ կրթություն
85.41.0
Sales tax 10%
Հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն կրթություն
85.42.1
Sales tax 10%
Բակալավրի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է բարձրագույն ուuումնական հաuտատություններում միջնակարգ կրթության և միջին մաuնագիտական կրթության հիմքի վրա բարձր մաuնագիտական որակավորման կադրերի պատրաuտմանը և վերաորակավորմանն ուղղված բարձրագույն մաuնագիտական կրթությունը, բակալավրի կրթական ծրագրերի իրականացում/բակալավրի որակավորում՝ առաջին աստիճան: Բակալավրի ուսուցումն ամփոփվում է բակալավրի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ՝ բակալավրի ավարտական աշխատանքի պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորման աստիճան:
85.42.2
Sales tax 10%
Մագիստրոսի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է մագիստրոսի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի խոր մասնագիտական գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ աշխատելու և (կամ) ասպիրանտուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև՝ հետազոտական գործունեություն իրականացնելու համար, մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացում/մագիստրոսի որակավորում՝ երկրորդ աստիճան: Մագիստրոսի ուսուցման համար նախապայման է բակալավրի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը: Մագիստրոսի ուսուցումն ամփոփվում է մագիստրոսի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ՝ մագիստրոսական ավարտական աշխատանքի (նախագիծ, թեզ և այլն) պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորման աստիճան:
85.42.3
Sales tax 10%
Դիպլոմավորված մասնագետի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Դիպլոմավորված մասնագետի ուսուցումը բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով
85.42.4
Sales tax 10%
Հետբուհական մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է հետբուհական մաuնագիտական կրթությունը, որն իրականացվում է բարձրագույն ուuումնական հաuտատությունների և գիտական կազմակերպությունների աuպիրանտուրայում, ինտերնատուրայում, oրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական oրդինատորի կրթական ծրագրերով: Հետբուհական մաuնագիտական կրթության նպատակը` բարձրագույն մաuնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումը: Ասպիրանտական ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում խոր և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար: Ասպիրանտի ուսուցման համար նախապայման է մագիստրոսի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը, բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժշկի: Ասպիրանտի ուսուցումն ամփոփվում է ատենախոսության պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած և ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:
85.51.1
Sales tax 10%
Կրթական գործունեություն սպորտի բնագավառում
85.51.2
Sales tax 10%
Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում
85.52.1
Sales tax 10%
Կրթական գործունեություն երաժշտության բնագավառում
85.52.2
Sales tax 10%
Կրթական գործունեություն արվեստի, ստեղծագործական արվեստի բնագավառում
85.52.3
Sales tax 10%
Կրթական գործունեություն պարարվեստի բնագավառում
85.52.4
Sales tax 10%
Կրթական գործունեություն ստեղծագործական և զարգացման կենտրոններում
85.52.9
Sales tax 10%
Կրթական այլ գործունեություն մշակույթի բնագավառում
85.53.1
Sales tax 10%
Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն
85.53.9
Sales tax 10%
Այլ վարորդական դպրոցների գործունեություն
85.59.1
Sales tax 10%
Հաշվապահական դասընթացներ
85.59.2
Sales tax 10%micro / 0%
Լեզուների դասընթացներ
85.59.3
Sales tax 10%
Համակարգչային դասընթացներ
85.59.4
Sales tax 10%
Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
85.59.5
Sales tax 10%
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Այս ենթադասը ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ:
85.59.9
Sales tax 10%
Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում
85.60.1
Sales tax 10%
Կրթության բնագավառում խորհրդատվական գործունեություն
85.60.2
Sales tax 10%
Թեստավորման և գնահատման կենտրոնների գործունեություն
85.60.3
Sales tax 10%
Ուսանողների փոխանակման ծրագրերի գործունեություն
85.60.9
Sales tax 10%
Կրթության բնագավառում այլ օժանդակ գործունեություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.