Գտնված: 37

Գործունեության կոդեր

NՎարչարարական եվ օժանդակ գործունեություն
77.11.0
Sales tax 10%
Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ
77.12.0
Sales tax 10%
Բեռնատար մեքենաների վարձույթ և լիզինգ
77.21.0
Sales tax 10%
Զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների վարձույթ: Բացառվում է` - զբոսաշրջության նավերի և առագաստանավերի վարձույթը, անձնակազմով, տես 50.10, 50.30 - տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22 - ուրիշ խմբավորումներում չներառված այլ կենցաղային և անձնական պարագաների վարձույթը, տես 77.29 - հանգստի և զվարճության վայրերի մաս կազմող սարքավորանքի վարձույթը, տես 93.29
77.22.0
Sales tax 10%
Տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթ
Այս ենթադասը ներառում է` - տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների վարձույթ
77.29.0
Sales tax 10%
Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - տնային տնտեսությունների, կազմակերպությունների և արդյունաբերական կազմակերպությունների համար բոլոր այլ արտադրատեսակների (բացի զվարճանքի և սպորտի պարագաներից) վարձույթ և լիզինգ` մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի և ամսագրերի, արտադրատեսակների ինքնուրույն պատրաստման համար (որպես նախասիրություն), այդ թվում` տան, բնակարանի նորոգման համար մեքենաների և սարքավորանքի, ծաղիկների և մշակաբույսերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի: Բացառվում է` - մարդատար ավտոմոբիլների, թեթևաքաշ փոխադրամիջոցների, բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների վարձույթը և լիզինգը առանց վարորդի, տես 71.1 - զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթը և լիզինգը, տես 77.21.0 - տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22.0 - գրասենյակային կահույքի վարձույթը, տես 77.33.0 - մոտոցիկլների և բնակելի ճամփորդական մեքենաների վարձույթը առանց վարորդի, տես 77.39.0 - բանվորական հագուստի, սպիտակեղենի և համանման արտադրատեսակների վարձույթը լվացքատներում, տես 96.01.0
77.31.0
Sales tax 10%
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - 28.30 դասում ներառված սարքավորանքի, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները և այլ մեքենաների և սարքավորանքի վարձույթ, առանց գործարկուի (օպերատորի): Բացառվում է` - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 01.61, 02.40
77.32.0
Sales tax 10%
Շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի, այդ թվում` ամբարձիչ կռունկով բեռնատարները, վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - շինարարական փայտամածերի, լաստակների վարձույթ, առանց տեղադրման և հավաքակցման: Բացառվում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 43
77.33.0
Sales tax 10%
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ համակարգիչները, վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային սարքերի, էլեկտրոնային հաշվասարքերի և այլ), գրասենյակային կահույքի վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
77.34.0
Sales tax 10%
Ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
77.35.0
Sales tax 10%
Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի` ինքնաթիռների, տաք օդով օդապարիկների և այլն, վարձույթ և լիզինգ առանց անձնակազմի: Բացառվում է` - օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթը անձնակազմով, տես 51 հատվածը
77.39.0
Sales tax 10%
Այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների վարձույթ և լիզինգ, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - արդյունաբերության ոլորտում որպես արտադրական միջոցներ շահագործվող այլ մեքենաների և սարքավորանքի` շարժիչների և տուրբինների, հաստոցների, լեռնագործական և նավթարդյունահանման ոլորտներում շահագործվող մեքենաների և սարքավորանքի, կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - ցամաքային տրանսպորտային միջոցների (բացի ավտոմեքենաներից) և սարքավորանքի` մոտոցիկլների, ավտոֆուրգոնների, բնակելի ճամփորդական մեքենաների, կցանքների վարձույթ և լիզինգ առանց վարորդի - բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ - բեռնահարթակների վարձույթ - բնակելի կամ գրասենյակային բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ - կենդանիների (նժույգների, կենդանիների հոտի) վարձույթ: Բացառվում է` - հեծանիվների վարձույթը, տես 77.21.0 - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.31 - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.32 - գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ հաշվողական տեխնիկան, վարձույթը և լիզինգը, տես 77.33
77.40.0
Sales tax 10%
Մտավոր սեփականության և համանման արտադրանքի, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները, լիզինգ
Այս ենթադասը ներառում է գործունեություն, որն այլ անձանց թույլ է տալիս օգտագործել մտավոր սեփականությունը և համանման արտադրանքը, վճարելով այդ արտադրանքի սեփականատերերին փոխհատուցումը կամ լիցենզիոն վճարները (օրինակ` բնական պաշարների շահագործման իրավունքի համար վճարումներ): Այդ տեսակի արտադրանքի լիզինգը կարող է լինել տարբեր ձևերի` վերարտադրման (պատճենահանման) թույլտվություն, գործունեության (արտադրության) ընթացքում նորարարությունների կիրառում (օրինակ` նոր տեխնոլոգիաների), ֆրանչայզինգի պայմաններով արտադրական գործունեության իրականացում և այլն: Մտավոր սեփականության օգտագործման իրավունքի սեփականատերը պարտադիր չէ, որ լինի այդ արտադրանքի հեղինակը: Այս ենթադասը ներառում է` - մտավոր սեփականության լիզինգ, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման - փոխհատուցումների կամ լիցենզիոն վճարումների ստացում արտոնագրված մշակումների, նոր տեխնոլոգիաների և այլ մտավոր սեփականության, ապրանքանիշերի, ֆիրմային նշանների (բրենդերի), օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքների և գնահատականների, ֆրանչայզինգի պայմանագրերով նախատեսված և համանման արտադրանքի օգտագործման իրավունքի համար: Բացառվում է` - հրատարակության իրավունքի ձեռքբերումը, տես 58 և 59 հատվածները - հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման թողարկումը, բազմացումը և տարածումը տես 58 և 59 հատվածները - անշարժ գույքի հանձնումը վարձակալության, տես 68.2 - գույքի (նյութական առարկաների) վարձույթը, տես 77.1, 77.2, 77.3
78.10.0
Sales tax 10%
Աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեություն
78.20.0
Sales tax 10%
Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն
Այս ենթադասը ներառում է ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքներով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովող գործակալությունների գործունեությունը, որոնք և վարձատրում են կատարված աշխատանքի համար: Այստեղ դասակարգվող միավորները չեն իրականացնում տեղում աշխատանքի անմիջական հսկումը:
78.30.0
Sales tax 10%
Աշխատուժով ապահովման այլ գործունեություն
79.11.0
Sales tax 10%
Զբոսաշրջային գործակալությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է ճամփորդությունների, էքսկուրսիաների, կազմակերպված շրջապտույտների (տուրերի) մանրածախ և մեծածախ վաճառքը (անհատական կամ խմբային տուրեր) զբոսաշրջային գործակալությունների կողմից, ներառյալ տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում:
79.12.0
Sales tax 10%
Զբոսաշրջային օպերատորների գործունեություն
Այս ենթադասը ներառում է ճամփորդությունների, էքսկուրսիաների, զբոսաշրջային շրջապտույտների (տուրերի) կազմակերպմանն ուղղված զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, ներառյալ տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում, թանգարանների, պատմական վայրերի, ներկայացումների այցելությունները: Այս ենթադասում ներառված զբոսաշրջային ծառայությունները կարող են մատուցվել անմիջական զբոսաշրջային օպերատորների, ինչպես նաև միջնորդի` զբոսաշրջային գործակալությունների միջոցով:
79.90.1
Sales tax 10%
Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - հյուրանոցներում, ռեստորաններում, հասարակական և անհատական տրանսպորտում տեղերի, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայություններ - թայմ-շեր (time-share) ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում) փոխանակություն - սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տոմսերի ապահովում - զբոսաշրջային ծառայությունների սպառողներին օգնության ցուցաբերում` էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություններ, այդ թվում` անհատական երթուղիների կազմման և այլ, զբոսավարների և ուղեկցող անձանց ծառայություններ - զբոսաշրջության զարգացման և աջակցությանն ուղղված գործունեություն: Բացառվում է` - զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, տես 79.11, 79.12.0 - գիտաժողովների, վեհաժողովների և համանման միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, տես 82.30
79.90.2
Sales tax 10%
Ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալությունների գործունեություն
80.10.1
Sales tax 10%
Դրամի և թանկարժեք արտադրատեսակների տեղափոխում
80.10.9
Sales tax 10%
Անվտանգության ապահովման այլ մասնավոր գործունեություն
80.20.0
Sales tax 10%
Անվտանգության համակարգերի գործառման ապահովում
80.30.0
Sales tax 10%
Հետաքննությունների կատարում
81.10.0
Sales tax 10%
Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի շենքերի ներքին տարածքների պատշաճ վիճակում պահպանման համալիր սպասարկումը` ներքին տարածքների մաքրումը և հավաքումը, աղբի հեռացումը, բույսերի խնամքը, ջեռուցման և օդափոխման համակարգերի հսկումը, շենքի ներսում հասարակական կարգի պահպանումը, փոստի բաշխումը, այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ներքին կահավորության պարագաների մաքրումը, լվացքը, հանդերձարանների ծառայությունները և սպասարկման համանման գործունեությունը: Բացառվում է` - սպասարկման մեկ տեսակի ծառայության մատուցումը, օրինակ` ընդհանուր մաքրման աշխատանքները կամ ջեռուցման և օդափոխման համակարգերի սպասարկումը և այլ (դասակարգվում են համապատասխան դասերում) - համակարգչային համակարգերի կառավարումը և շահագործումը, տես 62.03 - ռեստորանների, հիվանդանոցների, համանման կազմակերպությունների կառավարումը, վերելակների շահագործումը (դասակարգվում է համապատասխան դասերում) - վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով ուղղիչ հաստատությունների կառավարումը, տես 84.23
81.21.0
Sales tax 10%
Շենքերի ընդհանուր մաքրում
81.22.0
Sales tax 10%
Շենքերի և արդյունաբերական շինությունների մասնագիտացված մաքրում
81.29.0
Sales tax 10%
Այլ մաքրման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում
81.30.0
Sales tax 10%
Բնատեսարանի բարեկարգման գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - քամուց, աղմուկից, աղտոտումից պաշտպանելու նպատակով ծառերի, թփերի տնկում, բնատեսարանի բարեկարգում - շենքերի ճակատների, տանիքների, փոքրիկ ներքին բակերի կանաչապատում - սպորտային հրապարակների, հանգստի գոտիների ու խաղահրապարակների և համանման տարածքների կանաչապատում - ջրային ավազանների` լճակների, ջրանցքների, լողավազանների, առվակների, գետերի ափերի կանաչապատում - ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղիների, երկաթուղային կայարանների և օդանավակայանների տարածքների կանաչապատում - զբոսայգիների, պուրակների, պարտեզների, պետական և մասնավոր բնակելի շենքերի, հասարակական կառույցների (դպրոցների, հիվանդանոցների, հիմնարկների և այլ), արդյունաբերական և առևտրային կազմակերպությունների տարածքների, համայնքային սեփականություն հանդիսացող այգիների, կանաչ տարածքների, գերեզմանատների և այլ տարածքների կանաչապատում, բարեկարգում, պահպանում: Բացառվում է` - գյուղատնտեսական նպատակներով ծառերի և բույսերի տնկումը, տես 01 և 02 հատվածները - ծառերի տնկարանների, անտառատնկարանների գործունեությունը, տես 01.30.1, 02.10.0 - գյուղատնտեսական հողերի բարելավումը, տես 01.61 - շինարարական օբյեկտների ավարտի հետ կապված տարածքի բարեկարգումը, տես F բաժինը - ճարտարապետության բնագավառում գործունեությունը, բնապատկերային հատակագծումը, տես 71.11
82.11.0
Sales tax 10%
Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեություն
Այս ենթադասը ներառում է առևտրային միավորին վարչարարական ծառայությունների մատուցումը` այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ֆինանսական պլանավորումը, հաշվապահական մատյանների վարումը, կադրերի բաժնի գործունեությունը, թղթակցության մշակումը և այլ, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով: Բացառվում է` - առանձին ծառայությունների մատուցումը, դասակարգվում է համապատասխան գործունեության տեսակի դասում - նշված ծառայությունները մատուցող անձնակազմի ընտրության գործունեությունը, տես 78 հատվածը
82.19.0
Sales tax 10%
Լուսապատճենում, փաստաթղթերի պատրաստում և այլ մասնագիտացված օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է լուսապատճենումը (ոչ մեծ քանակով), փաստաթղթերի պատրաստումը և համանման այլ օժանդակ գործունեությունը՝ - փաստաթղթերի պատրաստում - փաստաթղթերի, նամակների, գրությունների սրբագրում և խմբագրում - տեքստերի մշակում, տպում, բազմացում - փաստաթղթերի լուսապատճենում և այլ տեսակի պատճենահանում - թղթակցության, այդ թվում` գովազդային նյութերը, առաքման ծառայություններ` նամակների դասավորում ծրարներում, ծրարների վրա հասցեների նշում, հասցեատերերի ցուցակի կազմում, վերահասցեավորում և այլ - գործավարական այլ ծառայություններ: Բացառվում է` - տպագրական գործունեությունը, տես 18.12 - նախատպագրական և տպագրական գործունեությանն առնչվող ծառայությունները, տես 18.13 - փոստային գովազդային միջոցառումների կազմակերպումը և իրագործումը, տես 73.11 - սղագրուհիների գործունեությունը, տես 82.99.0 - սղագրության բնագավառում մասնագիտացված գործունեությունը, տես 82.99.0 - թարգմանչական գործունեությունը, տես 74.30.0
82.20.0
Sales tax 10%
Հեռախոսային տեղեկատու կենտրոնների գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - հեռախոսային տեղեկատու կենտրոնների ծառայություններից օգտվողների սպասարկում, այդ թվում` ինքնապատասխանիչով (համակարգչի և հեռախոսի զուգակցում) պատասխանները` գործարկուների (օպերատորների) միջոցով օգտվողների հետ հաղորդակցում, հարցումների սպասարկում, պատվերների ավտոմատ տեղաբաշխում, տեղեկատու տեղեկատվության տրամադրում, բողոքների մշակում, հասցեների ճշգրտում - ապրանքների և ծառայությունների սպառման շուկաների ուսումնասիրության, հնարավոր նոր գնորդների ներգրավման, տարբեր խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրման և համանման այլ նպատակների համար հեռախոսային տեղեկատու կենտրոնների կողմից ծառայությունների մատուցում
82.30.1
Sales tax 10%
Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում
82.30.2
Sales tax 10%
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
Այս ենթադասը ներառում է առևտրի իրականացման վայրի` առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեությունը: Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը ապահովում է առևտրի տարածքը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ստուգիչ չափման միջոցներով, առևտրի պատշաճ կազմակերպման համար այլ պարագաներով, գյուղատնտեսական շուկաներում` մթերքի որակի ստուգման համար սարքավորված լաբորատորիաների գործումը և համապատասխան օրենքներով նախատեսված այլ պայմանների պահպանումը:
82.30.3
Sales tax 10%
Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրում
Այս ենթադասը ներառում է հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների կազմակերպման գործունեությունը:
82.91.0
Sales tax 10%
Վճարների գանձում և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
Այս ենթադասը ներառում է` - ըստ մուրհակների, պայմանագրերի, լիազորագրերի և այլ հաշիվների վճարների գանձում - մասնավոր անձի կամ կազմակերպության ֆինանսական վիճակի կամ առևտրային գործունեության հետ կապված վճարունակության գնահատում, վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
82.92.0
Sales tax 10%
Փաթեթավորման բնագավառում գործունեություն
82.99.0
Sales tax 10%
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.