Գտնված: 23

Գործունեության կոդեր

KՖինանսական եվ ապահովագրական գործունեություն
64.11.0
ՀՀ կենտրոնական բանկի գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝ - ՀՀ արժույթի թողարկում, դրամաշրջանառության կազմակերպում և կարգավորում - ՀՀ դրամավարկային քաղաքականության մշակում և իրականացում - ՀՀ կառավարության բանկային սպասարկում, ֆինանսական գործակալական և խորհրդատվական ծառայություններ - ՀՀ բանկերին վերջին ատյանի վարկատու - բանկերի (նաև օրենքով նախատեսված դեպքում՝ այլ անձանց) լիցենզավորում, դրանց գործունեության կարգավորում և վերահսկում - վճարահաշվարկային համակարգի գործունեության կարգավորում և վերահսկում - ՀՀ միջազգային պահուստների տիրապետում, օգտագործում և տնօրինում - Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ գործառնությունների իրականացում
64.19.1
Բանկերի գործունեություն
Այս ենթադասը ներառում է նաև` - փոստային փոխադրագրային հաշվարկների (ժիրոհաշվարկների) և այլ ծառայությունների մատուցում խնայողական բանկերի կողմից
64.19.9
Դրամավարկային այլ միջնորդություն
64.20.0
Հոլդինգ ընկերությունների գործունեություն
64.30.0
Վարկեր, դրամական միջոցներ տրամադրող և համանման ֆինանսական կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է արժեթղթերի և այլ ֆինանսական ակտիվների տարաբաշխման համար կազմավորված իրավաբանական անձանց գործունեությունը (բացի կառավարման ծառայությունների մատուցումը)` բաժնետերերի և վարկերից օգուտ ստացող անձանց (բենեֆիցիարների) անունից: Ֆինանսական կապիտալի տարաբաշխումը իրականացնելիս հաշվի են առնվում ներդրումների որոշակի բնութագրիչները` բազմազանեցումը (ներդրումների բաշխումը տարբեր ֆինանսական գործիքների միջև` ռիսկայնության նվազեցման նպատակով), ռիսկերը, եկամտաբերության մակարդակը, գների տատանումները: Այս կազմակերպությունները իրենց գործունեության արդյունքում ստանում են տոկոսային հասույթ, շահաբաժին կամ սեփականությունից ստացված այլ եկամուտներ, չմատուցելով կամ մատուցելով նվազագույն ծառայություններ և չստանալով ծառայությունների մատուցման համար վճարներ: Այս ենթադասը ներառում է` - բաց ներդրումային ընկերությունների գործունեություն - փակ ներդրումային ընկերությունների գործունեություն - վարկերի, գույքային կամ գործակալական հաշիվների կառավարում բենեֆիցիարների անունից, վարկային պայմանագրերի, մտադրությունների և միջնորդական պայմանագրերի հիման վրա - միավորների վարկավորում հավատարմագրային հիմնադրամների կողմից: Բացառվում է` - վարկեր, դրամական միջոցներ տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, որոնց հասույթն ստանում են ապրանքների վաճառքից և ծառայությունների մատուցումից, դասակարգվում է հիմնական գործունեության համապատասխան դասերում - հոլդինգ-ընկերությունների գործունեությունը, տես 64.20 - կենսաթոշակային ապահովությունը, տես 65.30 - հիմնադրամների կառավարումը, տես 66.30
64.91.0
Ֆինանսական վարձակալություն (լիզինգ)
Այս ենթադասը ներառում է` - ֆինանսական վարձակալություն (լիզինգ), երբ այն մոտավորապես ընդգրկում է ակտիվների ենթադրյալ ծառայության ժամկետը և երբ վարձակալը հիմնականում ստանում է դրանց օգտագործումից բոլոր օգուտները և ստանձնում է բոլոր ռիսկերը, կապված դրանց տիրապետման հետ: Ակտիվները կարող են կամ չեն կարող հետագայում վերազիջվել: Նման վարձակալական պայմանագրերը ներառում են բոլոր կամ համարյա բոլոր ծախսերը, ներառյալ տոկոսները: Բացառվում է` - գործառնական վարձույթը, դասակարգվում է ըստ վարձակալության հանձնված ապրանքատեսակների, տես 77 հատվածը
64.92.1
Գրավատների գործունեություն
64.92.9
Այլ վարկերի տրամադրում
Այս ենթադասը ներառում է` - սպառողական վարկերի տրամադրում - երկարաժամկետ ֆինանսական փոխառությունների տրամադրում արդյունաբերությանը - միջազգային առևտրի ֆինանսավորում - դրամական փոխառությունների տրամադրում բանկային համակարգից դուրս - բնակարանների ձեռքբերման համար վարկերի տրամադրման մասնագիտացված կազ­մակերպությունների գործունեությունը, որոնք չեն իրականացնում ավանդների ընդունում և տեղաբաշխում: Բացառվում է` - բնակարանների ձեռքբերման համար վարկերի տրամադրման մասնագիտացված կազմա­կերպությունների գործունեությունը, որոնք իրականացնում են նաև ավանդների ընդունում և տեղաբաշխում, տես 64.19 - գործառնական վարձույթի և վարձակալության (լիզինգի) հետ կապված գործունեությունը, դասակարգվում է ըստ վարձույթով հանձնված ապրանքատեսակների, տես 77 հատվածը - անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեությունը, տես 94.99
64.99.1
Ֆակտորինգային գործունեություն
64.99.9
Այլ ֆինանսական միջնորդություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - այլ տեսակի ֆինանսական միջնորդության ծառայություններ, հիմնականում կապված այլ ֆինանսական միջոցների տարաբաշխման հետ, բացառությամբ փոխառությունների տրամադրումը` սվոպների, օպցիոնների և ֆինանսական այլ գործիքների հետ կապված գործառույթներ - ֆյուչերսային գործառնություններ իրականացնող ընկերությունների գործունեություն - սեփական միջոցներով ներդրումային գործունեություն` կազմակերպություններում ռիսկային (վենչուրային) կապիտալի ներդրում, ներդրումային ակումբների և այլնի գործունեություն: Բացառվում է` - ֆինանսական վարձակալությունը, տես 64.91 - այլ անձանց անունից արժեթղթերի հետ գործառնությունները, տես 66.12 - անշարժ գույքի առուվաճառքը, սեփականություն հանդիսացող կամ վարձակալված անշարժ գույքի հանձնումը վարձակալության և այլ գործառնությունները, տես 68 հատվածը - վարձավճարների գանձման և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործունեությունը, տես 82.91 - անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների կողմից անհատույց փոխատվությունների (նպաստների, դոտացիաների) տրամադրումը, տես 94.99
65.11.0
Կյանքի ապահովագրություն
Այս ենթադասը ներառում է` - կյանքի ապահովագրության մշտական պարբերական մուծումների և ապահովագրական պոլիսների, անաշխատունակության, պատահական մահի կամ անդամահատման արդյունքում եկամուտների կորստի ապահովագրական պոլիսների վճարումների (զգալի խնայողության տարրով կամ առանց դրան) երաշխավորված տարաբաշխում
65.12.0
Ապահովագրություն, բացի կյանքի ապահովագրությունից
Այս ենթադասը ներառում է` - բացի կյանքի ապահովագրությունից, այլ ապահովագրական ծառայությունների մատուցում` դժբախտ պատահարներից և հրդեհներից, հիվանդություններից, շրջագայության, սեփականության, ցամաքային, ջրային, օդային փոխադրումների, ֆինանսական միջոցների կորստի, քաղաքացիական պատասխանատվության և այլ
65.20.1
Կյանքի վերաապահովագրություն
65.20.2
Վերաապահովագրություն, բացի կյանքի վերաապահովագրությունից
65.30.0
Կենսաթոշակային ապահովություն
66.11.0
Ֆինանսական շուկաների կառավարում
Այս ենթադասը ներառում է` - ֆինանսական շուկաների գործում և դրանց գործունեության վերահսկում, բացառությամբ պետական մարմինների կողմից իրականացվող վերահսկողությունը` ապրանքափոխանակման պայմանագրերի, ապրանքափոխանակման ժամկետային համաձայնագրերի կնքում, արժեթղթերի փոխանակում, ֆոնդային բորսաների գործունեություն, ապրանքների և արժեթղթերի օպցիոնային բորսաների գործունեություն
66.12.1
Ֆոնդային արժեքների հետ կապված բորսային գործառնություններ
66.12.2
Արտարժույթի փոխանակման կետերի և համանման գրասենյակների գործունեություն
66.19.0
Ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեություն, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից
66.21.0
Ապահովագրական ռիսկերի և վնասների գնահատման գործունեություն
66.22.0
Ապահովագրական գործակալների և միջնորդների գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - վաճառքի, բանակցությունների վարման կամ միջնորդության, ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի կնքման գործակալների և միջնորդների գործունեություն
66.29.0
Ապահովագրության և կենսաթոշակային ապահովությանն առնչվող այլ օժանդակ գործունեություն
66.30.0
Հիմնադրամների կառավարում
Այս ենթադասը ներառում է հիմնադրամների կառավարման հետ կապված գործունեությունը վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով անհատների, իրավաբանական անձանց և այլոց համար՝ - փոխադարձ հիմնադրամների (ներդրումային ընկերությունների կողմից կառավարվող բաց բաժնետիրական հիմնադրամներ) կառավարում - այլ ներդրումային հիմնադրամների կառավարում - կենսաթոշակային հիմնադրամների կառավարում

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.